Լիվըրփուլ Ջախջախեց
Մարիպորը (7-0)

Երէկ գիշեր տեղի ունեցան «Չեմփիընզ լիկ»-ի ֆութպոլի մրցաշարքին գծով ութ ճակատումներ` 4 խմբակներու մէջ:
Օրուան մեծագոյն յաղթականը եղաւ Լիվըրփուլ, որ 7-0 արդիւնքով ջախջախեց Մարիպորը` վերջինիս դաշտին վրայ տեղի ունեցած մրցումին:
Նոյն խմբակին մէջ (Ե. խմբակ), իր կարգին Սպարտակ Մոսկուա տպաւորիչ յաղթանակ մը արձանագրեց Սեւիլլայի դէմ` 5-1 արդիւնքով:
ՌԷալ Մատրիտ իր դաշտին վրայ չկրցաւ յաղթել իր հիւրին` Թոթենհամի, երբ Քրիսթիանօ Ռոնալտոյի նշանակած կոլին շնորհիւ (43-րդ` փենալթիով), 1-1 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց անոր հետ: Թոթենհամի կոլը նշանակեց Ռոնալտոյի խմբակից Ռաֆայէլ Վարան` սխալմամբ իր բերդին մէջ (28-րդ):
Ֆէյէնուրտ Ռոթերտամ 2-1 արդիւնքով պարտուեցաւ Շախտիոր Տոնեցքէն, Մոնաքօ` Պեշիքթաշէն (2-1), Նափոլի` Մանչեսթըր Սիթիէն (2-1), Փորթօ` Լայփցիկէն (3-2), մինչ Ափոյել Նիկոսիա – Պորուսիա Տորթմունտ մրցումը միակն ըլլալով աւարտեցաւ հաւասարութեամբ (1-1):
Ստորեւ` այսօրուան մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով).
| Ա. ԽՄԲԱԿ | ԺԱՄ |
| Պենֆիքա – Մանչեսթըր Եունայթըտ | 21:45 |
| Մոսկուայի բանակայիններ – Պալ | 21:45 |
| Բ. ԽՄԲԱԿ | |
| Անտըրլեխթ – Փարիզ Սեն Ժերմեն | 21:45 |
| Պայէրն Միւնիխ – Սելթիք | 21:45 |
| Գ. ԽՄԲԱԿ | |
| Ղարաբաղ Ֆ. Ք. – Աթլեթիքօ Մատրիտ | 19:00 |
| Չելսի – Ա. Էս. Ռոմա | 21:45 |
| Դ. ԽՄԲԱԿ | |
| Պարսելոնա – Օլիմփիաքոս | 21:45 |
| Եուվենթուս – Սփորթինկ Լիզպոն | 21:45 |


