Թենիսի միջազգային ֆետերասիոնը երէկ հրապարակեց տղոց եւ աղջկանց միջազգային նոր դասաւորումը:
Աղջկանց դասաւորման մէջ, 26 տարեկան ռումանացի Սիմոնա Հալեփ իր արհեստավարժ ասպարէզին ընթացքին առաջին անգամ ըլլալով գրաւեց պարագլուխի դիրքը (6175 կէտ), մինչ սպանացի Կապրին Մուկուրուցա նահանջեց 2-րդ դիրք (6135):
Ֆրանսացի Քարոլին Կարսիա յաջողեցաւ մուտք գործել առաջին 10-ին մէջ` 15-րդ դիրքէն բարձրանալով 9-րդ դիրք (3860):
Ինչ կը վերաբերի տղոց դասաւորման, առաջին դիրքին վրայ կը շարունակէ մնալ սպանացի Ռաֆայէլ Նատալ (9875)` իր ետին ձգելով զուիցերիացի Ռոժէ Ֆետերերը (7505):
Ռուսահայ Կարէն Խաչանով 40-րդ դիրքէն նահանջեց 42-րդ դիրք (1125):



