Երեք տարբեր խմբակներու մէջ երէկ գիշեր 2018-ի մոնտիալի զտումի մրցաշարքին գծով տեղի ունեցան 9 մրցումներ:
Այսօրուան յայտագիրին վրայ եւս կան 9 մրցումներ (յայտագիրը տեսնել ստորեւ):
Երէկուան մրցումներուն Նորվեկիա եղաւ մեծագոյն յաղթականը, երբ անխնայ եղաւ Սան Մարինոյի նկատմամբ` արձանագրելով 8-0 արդիւնքով յաղթանակ մը: Մոհամետ Եունուսի հեթրիքի հեղինակ դարձաւ:
Այս նոյն` Գ. խմբակին պարագլուխի դիրքը գրաւող Գերմանիա, 3-1 արդիւնքով յաղթեց Հիւսիսային Իրլանտայի` արձանագրելով իր 9-րդ յաջորդական յաղթանակը: Գերմանիոյ կոլերը նշանակեցին Սեպասթիան Ռուտի (2-րդ), Սանտրօ Վակնըր (21-րդ) եւ Ժոշուա Քիմիչ (86-րդ):
Նոյն խմբակին մէջ, Չեխիա 2-1 արդիւնքով յաղթանակ մը արձանագրեց Ազրպէյճանի մէջ:
Դանիա (Ե. խմբակ) 1-0 արդիւնքով իր դաշտէն դուրս կարեւոր յաղթանակ մը արձանագրեց Մոնթենեկրոյի դէմ: Քրիսթիան Էրիքսըն նշանակեց իր կազմին կոլը (16-րդ):
Երէկուան այս մրցումներէն ետք, Ռուսիոյ մէջ տեղի ունենալիք աւարտական մրցումներուն իրենց տոմսերը յաջողեցան պաշտօնապէս ապահովել Գերմանիա եւ Անգլիա:
Ստորեւ` երէկուան մրցումներուն արդիւնքները.
| Գ. ԽՄԲԱԿ | |
| Ազրպէյճան – Չեխիա | 1-2 |
| Հիւսիսային Իրլանտա – Գերմանիա | 1-3 |
| Սան Մարինօ – Նորվեկիա | 0-8 |
| Ե. ԽՄԲԱԿ | |
| ՀԱՅԱՍՏԱՆ – Լեհաստան | 1-6 |
| Մոնթենեկրօ – Դանիա | 0-1 |
| Ռումանիա – Ղազախստան | 3-1 |
| Զ. ԽՄԲԱԿ | |
| Անգլիա – Սլովենիա | 1-0 |
| Մալթա – Լիթուանիա | 1-1 |
| Սկովտիա – Սլովաքիա | 1-0 |
Ստորեւ կու տանք այսօրուան մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով).
| Դ. ԽՄԲԱԿ | ԺԱՄ |
| Վրաստան – Կալես | 19:00 |
| Աւստրիա – Սերպիա | 21:45 |
| Իրլանտա – Մոլտովա | 21:45 |
| Է. ԽՄԲԱԿ | |
| Իտալիա – Մակեդոնիա | 21:45 |
| Լիխթնշթայն – Իսրայէլ | 21:45 |
| Սպանիա – Ալպանիա | 21:45 |
| Թ. ԽՄԲԱԿ | |
| Խրուաթիա – Ֆինլանտա | 21:45 |
| Քոսովօ – Ուքրանիա | 21:45 |
| Թուրքիա – Իսլանտա | 21:45 |



