Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Արցախը Հզօր Է Սփիւռքահայ Իր Բարեկամներով

September 29, 2017
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԱՆԱՀԻՏ ՊԵՏՐՈՍԵԱՆ

Իրանում 4 տարի առաջ մի խումբ հայրենասէրների կողմից հիմնադրուեց «Թեւանիկ» բարեգործական կազմակերպութիւնը. նպատակը ընկերային տարբեր ծրագրերի իրականացումն է: 

Օրերս կազմակերպութեան պատասխանատուները հերթական բարեգործական ծրագրով Ասկերանի շրջանի Ուղտասարի համայնքում էին: Հիւրերին ուղեկցում էին ԱՀ ԱԺ «Դաշնակցութիւն» խմբակցութեան անդամներ, փոխխօսնակ Վահրամ Բալայեանը, Ալեոշա Գաբրիէլեանն ու Ռիթա Մնացականեանը: Հանդիպմանը մասնակցում էին շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Արթուր Մելքումեանը, ուղտասարցիներ:

Ողջունելով ուղտասարցիներին` Ալեոշա Գաբրիէլեանը նշեց, որ սեպտեմբերը կարեւոր իրադարձութիւններով հարուստ ամիս է ոչ միայն մեր պետութեան, այլեւ Հայ օգնութեան միութիւն (ՀՕՄ) բարեգործական կազմակերպութեան համար:

– Ինչպէս գիտենք, սեպտեմբերի 6-ին մայրաքաղաք Ստեփանակերտում, վերակառուցումից յետոյ, մեծ հանդիսաւորութեամբ բացուեց «Սօսէ» մանկապարտէզը, իսկ այսօր մենք Ուղտասարում ենք` ակատանես լինելու հերթական բարեգործական ծրագրին: Նման նախաձեռնութիւնները միմիայն ողջունել կարելի է, քանզի աշխարհասփիւռ հայութիւնը միաւորուելով բարեգործական տարբեր ծրագրերի շուրջ` իր բարի գործն է կատարում հայրենիքում: Այսօր շէնացող Ուղտասարում «Թեւանիկ» բարեգործական կազմակերպոյթունն իր հերթական ծրագիրն է իրականացնում, ասաց Ա. Գաբրիէլեանը:

Կազմակերպութիւնը համայնքի բնակիչ Կարօ Յովսէփեանի ընտանիքին նուիրաբերեց միրգ չորացնելու սարք` գիւղում չրեղէնի արտադրութեանը զարկ տալու համար: Նման ծրագրերն Արցախում մանր պիզնեսը զարգացնելու նպատակ են հետապնդում նաեւ:

«Չորս տարուց աւելի է, ինչ մեր կազմակերպութիւնը բարեգործական տարբեր ծրագրեր է իրականացնում: Ու պատահական չէ, որ մեր հերթական ծրագիրն իրականացւում է ազատագրուած մեր պապենական հողերի վրայ: Այդ հողերի համար շատ թանկ գին ենք վճարել, իսկ դրանց վրայ ամուր ու անսասան կանգնելը, մեր երեխաների բարեկեցիկ ապագան ստեղծելը բոլորիս պարտքն է», ասաց «Թեւանիկ» բարեգործական խմբի պատասխանատու Իւետ Դանիէլեանը:

Ինչպէս նշեց Ի. Դանիէլեանը, «Թեւանիկ» խումբն Իրանից 2014-ին Արցախ այցելելով` սկսեց հանդէս գալ բարեգործական ծրագրերով: Սկզբնական շրջանում հիմնականում հագուստ եւ խաղալիքներ էին տրամադրում սահմանամերձ գիւղերի բնակիչներին ու մանկապարտէզներին: Այս ամէնը համակարգւում էր Հայ օգնութեան միութեան միջոցով: Իսկ 2016 թուականի ապրիլեան պատերազմից յետոյ ընկերութիւնն իր ծրագրերի շրջանակն ընդլայնեց: Ծրագրի նպատակն է օժանդակել, աջակցել ընկերային առաւել խոցելի խաւերին, ինչպէս նաեւ` փոքր պիզնեսի զարգացմանը, ծանօթացնել տարածաշրջանի շուկայի պահանջարկին: Հայ օգնութեան միութեան միջոցով կազմակերպուեցին նաեւ ձեռքի աշխատանքի դասընթացներ 60 հոգու համար, ինչը շարունակական բնոյթ է կրելու:

«Քանի որ հիմա շուկայում մեծ պահանջարկ ունի շերտաւոր չրեղէնը, մենք նպատակայարմար գտանք Ուղտասարում ներդնել չրեղէնի սարք, որը կը կարողանայ շուկային համապատասխան արտադրանք տալ, ինչի շնորհիւ աշխատատեղեր կը ստեղծուեն եւ յարակից բնակավայրերի բնակիչներից կը կատարուեն մրգերի մթերումներ», ասում է Իւետ Դանիէլեանը:

Խմբի անդամ Պորիս Ղուկասեանը, ով արցախեան ազատամարտի տարիներին ինքնապաշտպանական ջոկատների կազմում, այնուհետեւ Պաշտպանութեան բանակի շարքերում իր պարտքն է կատարել հայրենիքի հանդէպ, այսօր այլ առաքելութեամբ էր Ուղտասարում.

«Բազմաթիւ փորձութիւններով անցնելով` մեր ժողովուրդը նաեւ պարտադրուած պատերազմ տարաւ,- ասաց նա: – Ու այսօր ես հպարտ եմ, որ ես էլ իմ լուման եմ ներդրել մեր պապենական հողերը թշնամուց ազատագրելու համար: Մենք ունենք հզօր բանակ, որն այսօր կարողանում է իրավիճակը վերահսկել, ու այսօրուայ մեր գերխնդիրը տնտեսութիւնը զարգացնելն է: Մենք մեր ջանքերը պէտք է ուղղենք մեր հերոսական ժողովրդի կարիքները հոգալու, նրան ինքնաբաւ դարձնելու համար:

«Դաշնակցութիւն» խմբակցութեան անդամ, ԱԺ պատգամաւոր Ռիթա Մնացականեանը անդրադառնալով «Թեւանիկ» բարեգործական կազմակերպութեան գործունէութեանը` հպարտութեամբ նշեց, որ հայը, որտեղ էլ ապրելիս լինի, իր սրտում միշտ կրում է Հայաստանն ու Արցախը:

Ուղտասարի համայնքում այս օրերին դպրոցական նոր շէնքի շինարարութիւնն է ընթանում: Բաւականին երիտասարդ համայնքում քիչ չեն հիմնախնդիրները, որոնք աստիճանաբար իրենց լուծումն են ստանում: Արցախի կառավարութեան եւ շրջանի ղեկավարութեան ուշադրութիւնը սեւեռուած է համայնքի խնդիրների վրայ: Նրա ղեկավար Մանուէլ Պետրոսեանն իր եւ համայնքի բնակիչների անունից շնորհակալութիւն յայտնեց բարերարներին` ուղտասարցիներին եւս մէկ քայլ առաջ մղելու համար:

Ուղտասարցի Կարօ Յովսէփեանը, ով ծրագրի շահառուն է, գիւղի առաջին վերաբնակիչներից է, ում երազանքն իրականութիւն դարձրեց «Թեւանիկ»  բարեգործական կազմակերպութիւնը:

«Տաս տարուց աւելի է, ինչ բնակւում եմ Ուղտասարում: Զբաղւում եմ հիմնականում հողագործութեամբ, եւ միշտ էլ միտք է եղել մրգի չորանոց ձեռք բերել, սակայն բաւարար միջոցներ չունենալու պատճառով  այն յետաձգուել է: Ինձ չորանոցի տրամադրմամբ ամբողջութեամբ կը լուծուի ընտանիքիս զբաղուածութեան հարցը, ինչպէս նաեւ կը ստեղծուի լրացուցիչ 5-6 աշխատատեղ: Այն նաեւ հնարաւորութիւն կը տայ յարակից բնակավայրերի բնակիչների արտադրանքն իրացնելու համար», ասաց Կարօ Յովսէփեանը` երախտագիտութիւն յայտնելով թեւանիկցիներին, միաժամանակ նշելով, որ համայնքի բնակլիմայական պայմանները նպաստաւոր են բոլոր տեսակի մրգեր աճեցնելու համար:

Մրգեղէն չորացնելու սարքը 5-8 ժամուայ ընթացքում 250 քկ արտադրանք տալու հնարաւորութիւն ունի: Կազմակերպութիւնն ամբողջութեամբ իր վրայ է վերցնում արտադրանքի արտահանման եւ իրացման խնդիրը:

 

ք. Ասկերան
«Ազատ Արցախ»

 

Նախորդը

Խուխ, Խորխ, Խորիսխ Եւ Խարիսխ

Յաջորդը

Քաղաքական Անդրադարձ. Անկայուն «Քիւրտիստան» Մը

RelatedPosts

«Հոգեւոր Կեանքի Վերանորոգումի Տարի».  «Լեցուն Կեանք»
Անդրադարձ

«Հոգեւոր Կեանքի Վերանորոգումի Տարի». «Լեցուն Կեանք»

February 2, 2026
Եւրոպական Միութեան Տարածաշրջանային Քաղաքականութիւնը Եւ Հայաստանը (Ա. Մաս)
Անդրադարձ

Եւրոպական Միութեան Տարածաշրջանային Քաղաքականութիւնը Եւ Հայաստանը (Ա. Մաս)

February 2, 2026
Վազգէն Ա. Վեհափառ (ԽԴ.) «Է»-ն Իբրեւ Ազգային Խորհրդանշան
Անդրադարձ

Վազգէն Ա. Վեհափառ (ԽԴ.) «Է»-ն Իբրեւ Ազգային Խորհրդանշան

February 2, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.