
Նախորդ շաբաթավերջին Ռէալ Մատրիտ մինչեւ 2021 երկարաձգեց իր պայմանագրութիւնը սպանացի միջնապահ Մարքոս Լիորենթէի հետ:
22 տարեկան Լիորենթէ առաջին անգամ Ռէալի հետ դաշտ ներկայացաւ 17 հոկտեմբեր 2015-ին: Նախորդ տարեշրջանին ան փոխ տրուած էր Ալաւեսի:
Ռէալի նախկին ֆութպոլիստ Փաքօ Լիորենթէ անոր հայրն է: