Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Ազգային խնդիրների լուծման կառուցակարգ պետք է ստեղծենք, ժողովներից անցնենք գործնական քայլերի

Սեպտեմբեր 23, 2017
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

Ժիրայր Ռեիսյանը՝ «Հայաստան–Սփյուռք» համաժողովի մասին

Մենք պետք է կարողանանք համահայկական կառուցակարգ ստեղծել մեր ազգային խնդիրների լուծման համար. պետք է լուծումներ գտնենք՝ հատկապես Սփյուռքի կարողությունները, տարիների ձեռք բերած փորձը համադրենք Հայաստանի կարողությունների հետ, որը մեզ ավելի կհզորացնի։ Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության եթերում ասել է Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը`անդրադառնալով «Հայաստան–Սփյուռք» 6–րդ համաժողովին։

«Համաժողովն արդեն բավական ճանապարհ է անցել։ Այն ստեղծվեց առավել ամրապնդելու Սփյուռք–հայրենիք կապերը, համագործակցությունն արդեն իսկ կա առաջին օրվանից, սակայն աշխատանքները համադրելու գործնական քայլերը դեռևս բացակայում են»,–ասել է Ժիրայր Ռեիսյանը։

Նրա խոսքով`բյուրեղանալու կարիք ունեցող կետեր կան, չի կարելի գործել առանց Սփյուռքի անմիջական մասնակցության, այսինքն`Սփյուռքը ոչ միայն ժողովական մասնակցություն պետք է ունենա, այլ այդ ամենի մեկտեղման, քննարկման, լուծման և, որպես ապագայի գործակից, միասնաբար ձեռք–ձեռքի, կողք–կողքի աշխատելու։ Այդ ժամանակ մենք պիտի կարողանանք ունենալ համահայկական ուժ։

Անդրադառնալով հարցին, թե ինչու 25 տարվա ընթացքում այդ կառուցակարգը չի ստեղծվել` Սիրայի խորհրդարանի պատգամավորը պատասխանել է. «5–րդ համաժողովին սիրիահայության տագնապից բխած այս գաղափարը ստեղծվեց, որ պետք է ստեղծենք կառուցակարգ, ավելի ճիշտ`խորհուրդ, մարմին, ուր ներառված կլինեն հայկական կազմակերպությունների ներկայացուցիչները։ Ի վերջո, կլինի պետություն` իր ներկայացուցիչներով, Սփյուռքն իր կազմակերպությունների ներկայացուցիչներով, երեք հոգևոր համայնքների ներկայացուցիչները, մեր բարեսիրական խոշոր միությունների լիազոր ներկայացուցիչները, ինչպես ՀՕՄ–ի և ՀԲԸՄ–ի։ Այս մարմինն անմիջապես կկարողանա արձագանքել այն տեղերում, որտեղ արտակարգ իրավիճակներ են լինում»։

Ժիրայր Ռեիսյանի դիտարկմամբ`ճիշտ է, գաղափարը ծնվեց սիրիական հարցի առիթով, բայց այս մտահոգությունն իրականում միայն սիրիական տագնապի պատճառով չէր։ «Եթե այսօր Սիրիան է, երեկ լիբանանյան պատերազմը, իրաքյան պատերազմը, ինչու չէ՝ ավելի առաջ Քուվեյթի գրավման օրերին քուվեյթահայության խնդիրը, եթե ավելի հետ գնանք, ապա Պարսկաստանում պարսկահայության իրավիճակը, թագավորության անկումից հետո կամ նույնիսկ եգիպտահայության իրավիճակը։ Հայկական գաղութները ցնցումներ ապրեցին մինչև հասան գոյատևմանը»։

Ըստ Սիրիայի խորհրդարանի պատգամավորի` այս արտակարգ վիճակներին անմիջապես արձագանքելու, օգնության ձեռք մեկնելու, միաժամանակ ճիշտ ուղեկից լինելու այս միտքը նախորդ համաժողովին հնչեց, իսկ այս համաժողովին թեմաներից մեկը դարձավ։ Նրա կարծիքով` պետք է 5–րդ համաժողովից մինչև 6–րդը այս թեմաները հասունացած լինեին և արդեն գործնական քայլեր արվեին, մինչդեռ այդ նոր է դրվում քննարկման։

«Նորին սրբություն Արամ Ա–ն բացման նիստին, երբ իր խոսքն արտասանեց, արդեն իսկ համահայկական մտահոգությունները շատ ամբողջական, համապարփակ կերպով դրեց սեղանին։ Այս բոլորն արդեն իսկապես ամբողջական էին, ես ուզում եմ, որ ժողովական այս դասականացած սովորույթից անցնենք գործնական քայլերի»,–եզրափակել է Ժիրայր Ռեիսյանը։

tert.am

Նախորդը

Սփիւռքահայ երիտասարդութեան ազգային ինքնութեան պահպանման հարցերի շուրջ

Յաջորդը

Համերաշխութեան Անունով Կարելի Չէ Համերաշխութիւնը Ականահարել

RelatedPosts

Ընտրապայքարի Լուսանցքին Վրայ.  Ներազգային Անհանդուրժողութեան Եւ Պառակտումներու Հանդիսատեսի Ազատ Խոհեր
Անդրադարձ

Սփիւռքի Անելիքը Եւ Կարողականութիւնը

Հոկտեմբեր 28, 2025
Պատմութեան Դասերին Կառչելու Հրամայականը…
Անդրադարձ

Վախւորած Իշխանութեան Տեռորի Մարտավարութիւնը…

Հոկտեմբեր 28, 2025
Ծառը
Անդրադարձ

Յուշդ… Երբեք Չի՛ Մահանար…

Հոկտեմբեր 28, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?