Շաբաթական հերթական ժողովին, Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը վաւերացուց նախորդ շաբաթավերջին արձանագրուած արդիւնքները, քննարկեց իր օրակարգին վրայ գտնուող հարցերը եւ հրապարակեց շաբաթավերջին տեղի ունենալիք մրցումներուն յայտագիրը:
Նըժմէ, Անսար Նեպի Շիթի եւ Պըրժ հինգ հարիւր հազարական լիբանանեան ոսկի տուգանքի ենթարկուեցան իրենց համակիրներուն պատճառով:
Ֆետերասիոնը ազդարարեց Անսարի նախագահ` Նեպիլ Պատըրը, իր կատարած յայտարարութեան համար:
Ահլի Նապաթիէի պատասխանատուներէն Մըհսէն Սապահ վեց ամիսով կախակայուեցաւ, մինչ Մապարրայի մարզիկներէն Մոհամետ Մաթար` 3 մրցումով:
Ստորեւ` կու տանք շաբաթավերջին տեղի ունենալիք մրցումներուն յայտագիրը.
|
Ա. ԴԱՍԱԿԱՐԳ. 2-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
||
| ՈՒՐԲԱԹ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Թրիփոլի – Իսլահ Պըրժ Շիմալի | 15:30 | Թրիփոլի |
| Ռասինկ – Անսար | 21:45 | Մարզական Աւան |
| ՇԱԲԱԹ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐ | ||
| Սաֆա – Շապապ Արապի | 15:30 | Պէյրութ |
| Ախա Ահլի Ալէյ – Նըժմէ | 16:00 | Սայտա |
| ԿԻՐԱԿԻ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐ | ||
| Նեպի Շիթ – Սալամ Զղարթա | 15:30 | Նեպի Շիթ |
| Թատամոն Սուր – Ահտ | 16:00 | Սուր |
|
Բ. ԴԱՍԱԿԱՐԳ. 2-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
||
| ՈՒՐԲԱԹ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐ | ||
| Սաժես – Մապարրա | 15:30 | Սաֆա |
| Շապապ Մաժտալ Այնճար – Նասեր Պար Էլիաս | 15:30 | Խիարա |
| ՇԱԲԱԹ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐ | ||
| Ամալ Մաարաքէ – Շապապ Սահել | 15:30 | Սուր |
| Ահլի Նապաթիէ – Ահլի Սայտա | 15:30 | Քֆարժոզ |
| ԿԻՐԱԿԻ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐ | ||
| Պըրժ – Շապապ Ղազիէ | 15:30 | Սաֆա |
| ՀՄԸՄ – Իժթիմահի | 15:30 | Ահտ |


