
Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած Անգլիոյ ֆութպոլի ախոյեանութեան 5-րդ հանգրուանի մրցումներուն, Մանչեսթըր քաղաքի երկու կազմերը` Եունայթըտ եւ Սիթի, բաւական տպաւորիչ յաղթանակներ արձանագրեցին Էվըրթընի (4-0) եւ Ուաթֆորտի (6-0) դէմ:
Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականի միջնապահ Հենրիխ Մխիթարեան, որ իբրեւ հիմնական մարզիկ դաշտ ներկայացած էր, նշանակեց Եունայթըտի երկրորդ կոլը (83-րդ): Ան 5 վայրկեան ետք փոխարինուեցաւ:
Սիթիէն հեթրիքի հեղինակ դարձաւ Սերճիօ Ակուերօ:
Իտալիոյ մէջ, Նափոլի մնաց առաջին` 6-0 արդիւնքով յաղթելէ ետք Պենեվենթոյի: Սասուոլոյի դէմ Եուվենթուսի յաղթանակը (3-1) կերտեց Փաուլօ Տիպալա, որ հեթրիք մը իրագործեց:
Սպանիոյ մէջ, Պարսելոնա արձանագրեց իր չորրորդ յաջորդական յաղթանակը` 2-1 արդիւնքով պարտութեան մատնելէ ետք Կեթաֆէն: Տենիս Սուարես եւ Փաուլինիօ նշանակեցին Պարսայի կոլերը:
Իսկ Ռէալ Մատրիտ, որ հիւրն էր Ռէալ Սոսիետատին, 3-1 արդիւնքով յաղթեց:
Գերմանիոյ մէջ, Պորուսիա Տորթմունտ շարունակեց մնալ առաջին` 5-0 արդիւնքով յաղթելէ ետք Քէօլնին: Փիեռ – Էմերիք Օպամեյանկ նշանակեց երկու կոլ:
Պայէրն Միւնիխ 75 հազար հանդիսատեսներու ներկայութեան 4-0 արդիւնքով յաղթեց Մայնց-05-ի: Ռոպերթ Լեւանտովսքի նշանակեց երկու կոլ:
Ֆրանսայի մէջ, Փարիզ Սեն Ժերմեն, որ հիւրընկալեց Լիոնը, արձանագրեց տարեշրջանի իր վեցերորդ յաջորդական յաղթանակը` 2-0 արդիւնքով: Մարսելօ (75-րդ` սխալմամբ իր բերդին մէջ) եւ Ժերեմի Մորել (86-րդ` սխալմամբ իր բերդին մէջ), նշանակեցին մայրաքաղաքի կազմին կոլերը:
Ստորեւ` շաբաթավերջի մրցումներուն արդիւնքները.
ԱՆԳԼԻԱ. 5-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | |
| Քրիսթալ Փալաս – Սաութհեմփթըն | 0-1 |
| Հատըրսֆիլտ – Լայսթըր Սիթի | 1-1 |
| Լիվըրփուլ – Պըրնլի | 1-1 |
| Նիւքասըլ – Սթոք | 2-1 |
| Ուաթֆորտ – Մանչեսթըր Սիթի | 0-6 |
| Ուեսթ Պրոմուիչ – Ուեսթ Համ | 0-0 |
| Թոթենհամ – Սուանզի | 0-0 |
| Չելսի – Արսենալ | 0-0 |
| Մանչեսթըր Եունայթըտ – Էվըրթըն | 4-0 |
ԻՏԱԼԻԱ. 4-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | |
| Քրոթոնէ – Ինթեր Միլան | 0-2 |
| Ֆիորենթինա – Պոլոնիա | 2-1 |
| Ա. Էս. Ռոմա – Հելաս Վերոնա | 3-0 |
| Սասուոլօ – Եուվենթուս | 1-3 |
| Ա. Սէ. Միլան – Ուտինեզէ | 2-1 |
| Սփալ – Քալիարի | 0-2 |
| Նափոլի – Պենեւենթօ | 6-0 |
| Թորինօ – Սամտորիա | 2-2 |
| Քիեւօ Վերոնա – Աթալանթա | 1-1 |
| Ճենովա – Լացիօ Ռոմա | 2-3 |
ՍՊԱՆԻԱ. 4-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | |
| Լեվանթէ – Վալենսիա | 1-1 |
| Կեթաֆէ – Պարսելոնա | 1-2 |
| Ռէալ Պեթիս – Տեփորթիւօ Քորունա | 2-1 |
| Աթլեթիքօ Մատրիտ – Մալակա | 1-0 |
| Ալաւես – Վիարէալ | 0-3 |
| Կիրոնա – Սեւիլլա | 0-1 |
| Լաս Փալմաս – Աթլեթիքօ Պիլպաօ | 1-0 |
| Ռէալ Սոսիետատ – Ռէալ Մատրիտ | 1-3 |
| ԵՐԿՈՒՇԱԲԹԻ | ԺԱՄ |
| Էսփանիոլ (18) – Սելթա Վիկօ (12) | 22:00 |
ԳԵՐՄԱՆԻԱ. 4-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | |
| Պայէրն Միւնիխ – Մայից-05 | 4-0 |
| Այնթրախթ Ֆրանքֆորթ – Օկզպուրկ | 1-2 |
| Շթութկարթ – Վոլֆսպուրկ | 1-0 |
| Վերտըր Պրեմըն – Շալքէ | 1-2 |
| Լայփցիկ – Մէօնշընկլատպախ | 2-2 |
| Հոֆընհայմ – Հերթա Պերլին | 1-1 |
| Պայէր Լեւերքուզըն – Ֆրայպուրկ | 4-0 |
| Պորուսիա Տորթմունտ – Քէօլն | 5-0 |
ՖՐԱՆՍԱ. 6-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | |
| Մոնաքօ – Սթրազպուրկ | 3-0 |
| Տիժոն – Սենթ Էթիեն | 0-1 |
| Կենկան – Լիլ | 1-0 |
| Նանթ – Քան | 1-0 |
| Թրուա – Մոնփելիէ | 0-1 |
| Ամիեն – Մարսէյ | 0-2 |
| Անժէ – Մես | 0-1 |
| Ռենն – Նիս | 0-1 |
| Փարիզ Սեն Ժերմեն – Լիոն | 2-0 |


