Ինչպէս ծանօթ է, անցնող 5-6 օրերուն Լիբանան հիւրընկալեց «Ճիմնազիատ-2017»-ի խաղերը` տարիքային տարբեր դասակարգերու մէջ (տղաք եւ աղջիկներ):
Անոր իրենց մասնակցութիւնը բերին արաբական 6 երկիրներ` 10-էն 16 տարեկան մասնակցողներով:
Տեղի ունեցան մարմնամարզութեան, աթլեթիզմի եւ լողարշաւի մրցումներ:
Մրցումներուն աւարտին այս խաղերու ընդհանուր տնօրէն Մազեն Քպէյսի, շնորհաւորելով բոլոր մրցանակակիրները, շնորհակալութիւն յայտնեց Լիբանան եկած բոլոր պատուիրակութիւններուն:
Մետալներուն վերջնական դասաւորումը պարզեց հետեւեալ պատկերը.
|
ՈՍԿԻ |
ԱՐԾԱԹ |
ՊՐՈՆԶ |
ԳՈՒՄԱՐ |
|
| 1.- Եգիպտոս | 31 | 12 | 5 | 48 |
| 2.- Ալճերիա | 29 | 33 | 28 | 90 |
| 3.- Լիբանան | 24 | 36 | 50 | 110 |
| 4.- Քաթար | 4 | 1 | 3 | 8 |
| 5.- Օման | 3 | 7 | 3 | 13 |
| 6.- Պաղեստին | 2 | 1 | 5 | 8 |


