Այսօր` ՀՄԸՄ Անթիլիաս – Քֆարշիմա

Լիբանանի ճատրակի տղոց Ա. դասակարգի խմբային ախոյեանութեան 5-րդ հանգրուանի մրցումները տեղի ունեցան երէկ գիշեր, ՀԲԸՄ-ի «Տեմիրճեան» կեդրոնին մէջ (Նաքքաշ):
ՀՄԸՄ Անթիլիաս, որ երէկ ճակատեցաւ Անիմասիոնի դէմ, արձանագրեց իր 5-րդ յաջորդական յաղթանակը, երբ այս անգամ մրցումը աւարտեց 4,5-1,5 արդիւնքով:
Նշենք, որ նախանցեալ օր տեղի ունեցած 4-րդ հանգրուանին, ՀՄԸՄ յաղթեց Սովիեթներուն` 5,5-0,5 արդիւնքով:
Այսօր, 6-րդ հանգրուանին, ՀՄԸՄ Անթիլիասի մրցակիցը պիտի ըլլայ Քֆարշիմա: Մրցումները կը սկսին ժամը 18:30-ին:
Անսար իր կարգին արձանագրեց իր 5-րդ յաղթանակը` Թանմիէի դէմ (4-2):
Անդրանիկ Անթիլիաս յաղթեց Լիբանանեան բանակին (5,5-0,5), Սովիեթները` Քֆարշիմային (5-1), իսկ Ֆրերները` Ահլի Սայտային (5,5-0,5):
Ստորեւ` դասաւորումը.
Յ. | Հ. | Պ. | ԿԷՏ | |
1.- ՀՄԸՄ Անթիլիաս | 5 | 0 | 0 | 10 (30) |
2.- Անսար | 5 | 0 | 0 | 10 (26) |
3.- Անդրանիկ Անթիլիաս | 4 | 0 | 1 | 8 (24) |
4.- Ֆրերներ | 3 | 0 | 2 | 6 (22) |
5.- Սովիեթներ | 2 | 0 | 3 | 4 (17) |
6.- Անիմասիոն | 2 | 0 | 3 | 4 (15) |
7.- Ահլի Սայտա | 2 | 0 | 3 | 4 (14,5) |
8.- Լիբանանեան բանակ | 1 | 0 | 4 | 2 (11) |
9.- Թանմիէ | 0 | 1 | 4 | 1 (7,5) |
10.- Քֆարշիմա | 0 | 1 | 4 | 1 (7) |
Ստորեւ` այսօրուան մրցումներուն յայտագիրը.
Անիմասիոն – Ֆրերներ
Թանմիէ – Ահլի Սայտա
Անդրանիկ Անթիլիաս – Անսար
Սովիեթներ – Լիբանանեան բանակ
ՀՄԸՄ Անթիլիաս – Քֆարշիմա