Ռիատիի դաշտին վրայ (Մանարա) այսօր կը սկսի հուսամէտտին Հարիրիի անուան պասքեթպոլի միջազգային 27-րդ մրցաշարքը` մասնակցութեամբ 8 խումբերու:
Այսօր տեղի կ՛ունենան 4, իսկ վաղը` 2 մրցումներ:
Տիտղոսակիր ՀՄԸՄ, այսօր երեկոյեան ժամը 17:30-ին կը կատարէ իր առաջին մրցումը` ճակատելով Մուժամահ Փեթրոլիի դէմ (Թունուզ):
Ստորեւ` շաբաթավերջին մրցումերուն յայտագիրը.
| ՇԱԲԱԹ | ԺԱՄ |
| Չերքազի – Տալիա | 13:30 |
| ՀՄԸՄ – Մուժամահ Փեթրոլի | 15:30 |
| «ԱԷՔ» Լառնաքա – Պէյրութ | 17:30 |
| Ռիատի – Սըրրիեթ Ռամալլա | 20:30 |
| ԿԻՐԱԿԻ | |
| Սըրրիեթ Ռամալլա – Չերքազի | 17:30 |
| Տալիա – Ռիատի | 20:30 |


