
Լուսանկարը տրամադրեց
ԷԼԻ ՀՈՒԼԻՇԵԱՆ
Ինչպէս ծանօթ է, ՀԲԸՄ-ի «Տեմիրճեան» կեդրոնը (Նաքքաշ) այս օրերուն կը հիւրընկալէ Լիբանանի ճատրակի Ա. դասակարգի խմբային ախոյեանութիւնը:
Երէկ գիշեր աւարտեցան Գ. հանգրուանի մրցումները:
ՀՄԸՄ Անթիլիաս, որ կը մրցէր Անդրանիկ Անթիլիասի դէմ, տպաւորիչ յաղթանակ մը արձանագրեց Անդրանիկ Անթիլիասի դէմ` 4,5-1,5 արդիւնքով:
ՀՄԸՄ-ի խաղացողները արձանագրեցին երեք յաղթանակ եւ երեք հաւասարութիւն:
Վերջին մրցումը, որ կը կատարուէր առաջին խաղատախտակին վրայ, աւարտեցաւ հաւասարութեամբ ՀՄԸՄ-էն հայրենի կրանտմասթըր Գաբրիէլ Սարգսեանի (2652) եւ Մանուէլ Պետրոսեանի (2565) միջեւ:
ՀՄԸՄ, որ այսպիսով արձանագրեց իր երրորդ յաջորդական յաղթանակը, կը գրաւէ դասաւորման պարագլուխի դիրքը` 6 կէտով:
Անսար, որ իր կարգին արձանագրեց իր երրորդ յաղթանակը, կը գրաւէ երկրորդ դիրքը:
Մնացեալ մրցումներուն, Անիմասիոն յաղթեց Սովիեթներու խումբին (3,5-2,5), Ֆրերներ` Լիբանանեան բանակին (5-1), Անսար` Ահլի Սայտային (5-1), մինչ Քֆարշիմա – Թանմիա մրցումը աւարտեցաւ 3-3 հաւասարութեամբ:
Այսօր, ՀՄԸՄ Անթիլիաս կը մրցի սովիեթներու դէմ, իսկ վաղը Անիմասիոնի դէմ, մրցումները կը սկսին երեկոյեան ժամը 18:30-ին:
Ստորեւ` դասաւորումը.
Յ. | Հ. | Պ. | ԿԷՏ | |
1.- ՀՄԸՄ Անթիլիաս | 3 | 0 | 0 | 6 (18) |
2.- Անսար | 3 | 0 | 0 | 6 (16,5) |
3.- Ֆրերներ | 2 | 0 | 1 | 4 (13) |
4.- Անդրանիկ Անթիլիաս | 2 | 0 | 1 | 4 (12,5) |
5.- Ահլի Սայտա | 2 | 0 | 1 | 4 (12) |
6.- Սովիեթներ | 1 | 0 | 2 | 2 (10,5) |
7.- Անիմասիոն | 1 | 0 | 2 | 2 (8,5) |
8.- Թանմիէ | 0 | 1 | 2 | 1 (4,5) |
9.- Քֆարշիմա | 0 | 1 | 2 | 1 (4) |
10.- Լիբանանեան բանակ | 0 | 0 | 3 | 0 (4,5) |