Լիբանանի փինկ փոնկի ֆետերասիոնին կազմակերպած Լիբանանի փինկ փոնկի տարիքային ախոյեանութեան մրցումները շարունակուեցան Մոն լա Սալի մէջ (Այն Սաատէ): Տղոց մրցումներուն, Հասան Շըպիպ (Ղատիր Ժըպշիթ) տիրացաւ տիտղոսին` 3-0 արդիւնքով յաղթելէ ետք Ղալեպ Ֆահըսի (Ժընուպ Թուլ):
Երրորդ դիրքը գրաւեցին Ռամի Ռիման (Ատապ Ուալ Ռիատա Քաֆարշիմա) եւ Ալեքս Տըրզի (Անդրանիկ Անթիլիաս):
Աղջկանց տիտղոսակիր հանդիսացաւ Ճենիֆըր Խայեաթ (Շարթիէ Տար Նուր), որ 3-2 արդիւնքով յաղթեց Քլարա Շըլալայի (Ատապ Ուալ Ռիատա Քֆարշիմա):
Երրորդ հանդիսացան Լէա Ասսաֆ (Մոն Լա Սալ) եւ Սեւան Չեքմէեան (ՀՄԸՄ Պէյրութ):
Աւարտին տեղի ունեցաւ մրցանակաբաշխութիւնը: