Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Իրենց Սկսած Գործը Հասցնելու Ենք Աւարտին»

Սեպտեմբեր 6, 2017
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՀՅԴ Բիւրոյի անդամ Կիրօ Մանոյեանի խօսքը` Արցախի Հանրապետութեան 26-րդ տարեդարձի առիթով ձեռնարկին, Եռաբլուր, 2 սեպտեմբեր 2017թ.

Սիրելի՛ հայրենակիցներ, գաղափարի ընկերուհիներ եւ ընկերներ,

Այսօր նշում ենք Արցախի Հանրապետութեան հռչակման 26-ամեակը, այդ պատճառով էլ տօնական օր է: Տօնական օր լինելով հանդերձ, պիտի արձանագրել, որ պատմական մէկ քայլ էր, որ թւում էր, թէ չէր բխում 1988-ի փետրուարին ծայր առած` Արցախը Խորհրդային Հայաստանին վերամիաւորելու պահանջով համաժողովրդային շարժման տրամաբանութիւնից: Ի վերջոյ, կար 1989 թուականի դեկտեմբերի 1-ի` Հայկական ԽՍՀ Գերագոյն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի` Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիաւորման մասին որոշումը: Այդ բոլորով հանդերձ, սակայն, անհրաժեշտութիւն էր 1991 թուականի սեպտեմբերի 2-ի որոշումը, որովհետեւ մէկ կողմից բաւարարում էր Արցախի ժողովրդի` Ազրպէյճանից անկախ ապրելու ձգտումը, միւս կողմից` այդ նպատակի իրականացումը դնում էր թէ՛ օրուան քաղաքական իրավիճակի փաստերի վրայ, թէ՛ այդ կամքի դրսեւորումը իրականացնում էր Խորհրդային Միութեան օրուան օրէնքների տարրին ու ոգուն համապատասխան:

Օգոստոսի 30-ին Խորհրդային Ազրպէյճանի անկախութեան մասին հռչակագրով Ազրպէյճանը իրեն հռչակում էր 1918-1920 գոյութիւն ունեցած Ազրպէյճանի անկախ հանրապետութեան իրաւաժառանգորդ, հրաժարւում էր խորհրդային ժառանգութիւնից: Իսկ Արցախի վրայ ազրպէյճանական որեւէ տիրապետութիւն, թէկուզ` անօրինական, եղել է բացառապէս խորհրդային պետական կամ կուսակցական մարմինների որոշումներով: Իրականում հրաժարուելով խորհրդային ժառանգութիւնից` Ազրպէյճանը նաեւ հրաժարւում էր Լեռնային Ղարաբաղից ու Նախիջեւանից: Անառարկելի փաստ է, որ Արցախը երբեք մաս չի կազմել անկախ Ազրպէյճանի` ո՛չ Խորհրդային Միութիւնից առաջ, ոչ էլ` Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ, ո՛չ իրաւականօրէն եւ ո՛չ էլ փաստացի: Ահա այս տեսանկիւնից եւս սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հռչակումը օրուան քաղաքական իրականութիւնների պայմաններից էր բխում:

Բոլոր մակարդակների խորհուրդների պատգամաւորների մասնակցութեամբ ժողովրդական պատգամաւորների Լեռնային Ղարաբաղի մարզային եւ Շահումեանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանի սեպտեմբերի 2-ի որոշումը դեկտեմբերի 10-ին համաժողովրդական հանրաքուէով արժանացաւ Արցախի ժողովրդի ազատ կամքի արտայայտութեանը` նոյն խորհրդային օրէնքների պահանջին համաձայն:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հռչակումը հաւատարիմ է մնացել Հայաստանի միւս շրջաններին հետ վերամիանալու Արցախի ժողովրդի կամքին: Սեպտեմբերի 2-ի որոշումը «միջազգային իրաւունքի կանոններին համապատասխան է համարում հայ ժողովրդի միասնութեան ձգտումը»: Իսկ դեկտեմբերի 10-ի իր ազատ կամարտայայտութեամբ` հանրաքուէով, Արցախի ժողովուրդը «Այո» էր պատասխանում հռչակուած Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը անկախ պետութիւն լինելու մասին հարցին եւ իր համաձայնութիւնն էր յայտնում այն մասին, որ անկախ հանրապետութիւնը «ինքնուրոյն որոշի համագործակցութեան ձեւերը այլ պետութիւնների եւ միութիւնների հետ»: Պատմական հոլովոյթը եւ Արցախի ժողովրդի այս կամքը հաշուի առնելով` միանգամայն կարելի է ասել, որ սեպտեմբերի 2-ի որոշումը ընդամէնը մարտավարական, քայլ էր եւ հաւատարիմ է Հայաստանի Հանրապետութեան հետ վերամիաւորման Արցախի ձգտումին: Ինչպէս Արցախում պիտի ասէին, Արցախի Հանրապետութեան անկախութեան միջազգային ճանաչումը Հայաստանի հետ վերամիաւորման ամենակարճ ճանապարհն է:

Այս ճանապարհին անհրաժեշտ ենք համարում Հայաստանի եւ Արցախի հանրապետութիւնների միջեւ ռազմաքաղաքական համագործակցութեան պայմանագրի ստորագրումը: Պայմանագիր, որը պատրաստուել է 2016-ի ապրիլեան քառօրեայ կռիւներից յետոյ:

Յատուկ ասեցի կռիւներ եւ ոչ թէ` պատերազմ, որովհետեւ իրականում պատերազմը չի աւարտել. 1994-ին ընդամէնը զինադադարի պայմանագիր է ստորագրուել, որն էլ անընդհատ խախտւում է Ազրպէյճանի կողմից: Ազրպէյճանի այդ յարձակողապաշտութեան դէմը կարող ենք առնել մի քանի ճակատներում միաժամանակ պայքարելով: Բնականաբար առաջին ճակատը դա մեր զինուած ուժերի` բանակի անընդհատ հզօրացումն է: Ազգ-բանակի գաղափարախօսութեան բիւրեղացումն ու կիրառումը այդ ուղղութեամբ ճիշդ քայլ է:

Երկրորդ ճակատը դա զինուած ուժերի թիկունքի` ժողովրդային մասնակցութեան ամրապնդումն է: Հէնց այդ ամրապնդման համար է կենսական պետութեան նկատմամբ ժողովրդի վստահութեան մեծացումը, պետութեան կողմից ժողովրդի նկատմամբ հոգատար վերաբերմունքը, ընկերային արդարութեան հաստատումը մեր երկրում: Այս բոլորը կարող են իրականանալ միայն մեր բոլորի աշխուժ մասնակցութեամբ:

Երրորդ ճակատը դա արտաքին ճակատն է, որտեղ մեր պետութեան, պետութիւնների կողքին կարեւոր դերակատարութիւն ունենք նաեւ մենք` Հայ յեղափոխական դաշնակցութիւնը մեր Հայ դատի կառոյցներով: Այս ուղղութեամբ եւս մենք սկսում ենք նոր քայլերի: Ամերիկայի եւ Աւստրալիայի մի շարք նահանգների կողմից Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրաւունքի ճանաչումին զուգահեռ, սկսում ենք Արցախի եւ այլ երկրների քաղաքների միջեւ համագործակցութեան պայմանագրերի ստորագրութեան:

Անցած 26 տարիները եղել են պայքարի, մաքառումների, հերոսութեան, ստեղծագործ կեանքի ու նուաճումների տարիներ: Այդ նուաճումները չէին լինի առանց համահայկական միասնութեան ու ներուժի համախմբման:

Այսօր կանգնած ենք անցած տարիների յաջողութիւններն ամրապնդելու, նոր մարտահրաւէրներին դիմակայելու հրամայականի առջեւ: Դրանցից ամենակարեւորը այս փուլում Արցախի խնդրի կարգաւորման հայանպաստ հանգուցալուծումն է ե՛ւ հանրապետութեան անվտանգութեան ապահովումը:

Այս առիթով անհրաժեշտ եմ համարում կրկնել Հայ յեղափոխական դաշնակցութեան պաշտօնական վերջին յայտարարութիւնը` Արցախի Հանրապետութեան հռչակման տարեդարձի առիթով:

1.- Արցախեան հարցի կարգաւորման որեւէ համաձայնութիւն պէտք է ճանաչի Արցախի վերամիացումը Հայաստանին, եւ կամ առնուազն` Արցախի անկախութիւնը:

2.- Արցախի սահմանները ճշդելիս պէտք է առաջնորդուել պատմական իրաւունքի եւ Արցախի ու Հայաստանի անվտանգութեան իրական` աշխարհագրական-տարածքային երաշխիքների սկզբունքով:

3.- Բանակցային գործընթացում պէտք է առաջնորդուել Արցախի ժողովրդի 1991թ. անկախութեան եւ 2006 ու 2017 թուականների ԼՂՀ սահմանադրութեան ընդունման եւ փոփոխութիւնների համաժողովրդական հանրաքուէներով արդէն իսկ կայացած կամարտայայտութեամբ:

4.- Առ այդ, ՀՅ Դաշնակցութիւնը`

– Շարունակում է ԼՂՀ միջազգային ճանաչման խնդրի հետապնդումը: Բանակցային գործընթացը չի կարող արգելք հանդիսանալ` ԼՂՀ անկախութեան ճանաչմանը:

– Պաշտպանում է ԼՂՀ-ն որպէս լիիրաւ բանակցային կողմ ներառելու պահանջը:

– Հետամուտ է ՀՀ եւ ԼՂՀ միջեւ ռազմաքաղաքական դաշինքի կնքմանը` որպէս ԼՂՀ անկախութեան եւ անվտանգութեան երաշխիքի:

– Անընդունելի է համարում ԼՂՀ անկախ կարգավիճակի ճանաչման եւ տարածքային ամբողջականութեան վերականգնման հետ կապուած առաջնահերթ լուծում չպարունակող որեւէ կարգաւորում:

– Դէմ է վերոնշեալ պահանջը անտեսող որեւէ «փուլային» լուծման տարբերակի եւ միակողմանի կամ ապագայ լուծումների ակնկալիքով որեւէ զիջումի: Փոխադարձ զիջումները կարող են լինել միայն համարժէք, միաժամանակեայ եւ փաթեթային լուծման շրջանակներում.

– Պաշտպանում է ՀՀ-ի կողմից ԼՂՀ անկախութեան ճանաչման աքթի անհրաժեշտութիւնը` բանակցային գործընթացի ձախողման կամ Ազրպէյճանի ռազմական նախայարձակման դէպքում:

– Հետամուտ է, որպէսզի Ազրպէյճանի կողմից 1994-1995թթ. եռակողմ զինադադարի դրութիւնը խախտելու, չեղեալ համարելու բոլոր ճիգերը դատապարտուեն միջազգային համայնքի կողմից:

– Համոզուած է, որ ՀՀ եւ ԼՂՀ անվտանգութեան երաշխաւորները նախ եւ առաջ ՀՀ զինուած ուժերն ու ԼՂՀ Պաշտպանութեան բանակն են: Միաժամանակ հետամուտ է, որ միջազգային դիտարկման եւ վերահսկման արդիւնաւէտ միջոցներ կիրառուեն Արցախ-Ազրպէյճան շփման գծի երկայնքով զինադադարը պահպանելու համար:

– Անհրաժեշտ է համարում համախմբել համայն հայութեան ներուժը` արցախեան հիմնախնդիրը ազգային-ազատագրական եւ ինքնորոշման պայքարի դաշտում պահելու համար: Դրան զուգահեռ, գերակայ խնդիրներ է համարում Արցախի բնակչութեան աճի եւ տնտեսական ու ընկերային զարգացմանն ուղղուած համահայկական ծրագրերի մշակումն ու իրագործումը:

Սիրելինե՛ր,

Այսօր մենք այստեղ` Եռաբլուրում հաւաքուել ենք ոչ միայն նշելու Արցախի Հանրապետութեան 26-րդ տարեդարձը, այլ այս առիթով, այստեղ հանգչող մեր հերոսների շիրիմների մօտ, վերանորոգելու մեր ուխտը, որ հաւատարիմ ենք մնալու իրենց ուղուն, հաւատարիմ ենք մնալու իրենց ճանապարհին. չենք թողնելու, որ իրենց գերագոյն զոհողութիւնը ի զուր տեղը կատարուած լինի: Իրենց սկսած գործը հասցնելու ենք աւարտին:

 

Նախորդը

Հայաստանագնացութիւն

Յաջորդը

ՀՅԴ Բիւրոյի Քաղաքական Ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանի Զեկոյցը «Հակառակորդի Ռազմաքաղաքական Մարտավարութիւնն Ու Մեր Անելիքները» Թեմայով Խորհրդաժողովին

RelatedPosts

Այսպէս Է Լիբանանի Հայութիւնը
Անդրադարձ

Այսպէս Է Լիբանանի Հայութիւնը

Յունուար 27, 2023
Կռթնած Բեմարուեստին Առջեւ, Ինչպէս` Սուրբ Խորանին
Անդրադարձ

Կռթնած Բեմարուեստին Առջեւ, Ինչպէս` Սուրբ Խորանին

Յունուար 27, 2023
Սլաք.  «Քո՜ւն Եղիր, Բալա՛ս…»
Անդրադարձ

Սլաք. «Քո՜ւն Եղիր, Բալա՛ս…»

Յունուար 27, 2023

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In