Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Հայ Ընտանիքին Պատկանած Հայելին Յանձնուեց Հայոց Ցեղասպանութեան Թանգարանին

August 29, 2017
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter
Երզնկայի հայ ընտանիքին պատկանած հայելին

102 տարի առաջ Թուրքիայում ապրող ալեւիներին ի պահ տրուած հայելին վերադարձաւ Հայաստան:

Գերմանիայում բնակուող ալեւի Հասան Դուինը Հայոց ցեղասպանութեան թանգարան-հիմնարկին յանձնեց մի հայելի, որը 1915թ. յայտնուել էր նրա պապի մօտ:

Ծնունդով պատմական Երզնկայից Հասանը պատմում է, որ փայտէ պատեանով հայելին իր Հասան պապին հայերի նկատմամբ իրականացուող կոտորածների ընթացքում ի պահ են տուել բռնագաղթի ենթարկուած հարեւան հայերը` յոյսով, որ գուցէ մի օր յետ վերցնեն իրենց իրերը:

Սակայն, ինչպէս յայտնի է, Երզնկայի հայութիւնը թուրքական վայրագութիւններից առաւելապէս տուժած շրջաններից է: Երզնկայի հայութիւնը գրեթէ ամբողջութեամբ տեղահանուել եւ գազանաբար սպաննուել է. ձերբակալուել եւ գնդակահարուել է նաեւ տեղի մտաւորականութիւնը:

Պալանճեան ընտանիքը, Երզնկայից, 1903թ. Ցեղասպանութիւնը վերապրել է միայն Շուշանիկ Պալանճեանը (աջից` առաջին աղջնակը)

1915թ. մայիսին թուրքական իշխանութիւնների հրահանգով տեղահանուեց Երզնկայի հայութիւնը, որի մեծ մասը սպաննուեց Կամախի (Քեմահ) կիրճում: Շատ քչերին յաջողուեց պատսպարուել մօտակայ լեռներում ու անտառներում:

Հասանը մանկուց իմացել է, որ իրենց տանը հայերին պատկանած իրեր են պահպանւում: Աւելի ուշ իրերը բաժանուել են ընտանիքի անդամների միջեւ, իսկ Հասանին հասել է փայտէ շրջանակով հասարակ հայելին: Հայելու փայտէ շրջանակի վրայ ձեռագործ նախշազարդեր կան: Հօր մահից յետոյ Հասանը տեղափոխուել է Գերմանիա եւ հետն է վերցրել նաեւ հայելին: Նրան միշտ հետաքրքրել է, թէ ո՛ւմ է պատկանել այդ իրը, կամ` ո՞ղջ են արդեօք հայելու տիրոջ հարազատները:

Հասանն անցեալ տարի եղել է Հայաստանում, այցելել Հայոց Ցեղասպանութեան յուշահամալիր եւ հէնց այդ ժամանակ է որոշում կայացրել հայելին յանձնել թանգարանին:

«Հայելին դրուած էր մեր տանը: Բոլոր հիւրերին մենք պատմում էինք դրա պատմութիւնը: Երբեմն ամենատարբեր ազգութեան տէր մարդիկ արտասւում էին: Սա խղճի խնդիր է, եւ ինչպէս Վիքթոր Հիւկոն է ասել, խիղճը մարդու մէջ Աստուածն է»,  պատմում է Հասան Դուինը եւ կոչ է անում իր հայրենակիցներին` երբեւէ հայերին պատկանած իրերը յանձնել Հայոց ցեղասպանութեան թանգարանին:

Մեծ եղեռնին զոհ գնացած հայերի մասունքները Երզնկայի այն վայրում, որտեղ նախատեսւում էր թատրոն կառուցել

ՀՑԹՀ-ի գլխաւոր ֆոնտապահ Գոհար Խանումեանն այս փաստը համարում է եզակի. «Սա աննախադէպ երեւոյթ է, քանի որ մինչ այդ թանգարանին նուիրատուութիւն կատարել են միայն Ցեղասպանութիւնը վերապրածների ժառանգները` յանձնելով իրենց ընտանիքներին պատկանած մասունքներ»:

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ՀԻՄՆԱՐԿ

 

Նախորդը

Մեր Ընթերցողները Կը Գրեն. Հայը Ինչո՞ւ Կը Շուարի

Յաջորդը

Էրիք Նազարեանի Համահեղինակած «Երեք Քրիստոսներ» Ժապաւէնի Անդրանիկ Ցուցադրութիւնը` Թորոնթոյի Փառատօնին

RelatedPosts

Ընտրութիւնները` Մեր Ետին
Անդրադարձ

Վարդագոյն Ժապաւէնը` Կնոջ, Աղջիկներու Եւ Մօր Իրաւունքը

October 29, 2026
Եապանճօ Հարսին Օտար Առաջարկը
Անդրադարձ

Աշունը Գլուխը Երկարեց

October 28, 2026
Պարտութենէն Անդին` Պատմութիւնը Ուրանալու Վտանգը
Անդրադարձ

Թրքական Աշխարհի Ռազմական Համախմբումը. Ո՞ւր Է Հայաստանի Տեղը Նոր Աշխարհաքաղաքական Քարտէսին Վրայ

October 28, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.