Ուքրանիոյ Պերտիչեւ քաղաքին մէջ Քլիչքօ եղբայրներու անուան բռնցքամարտի (քիքպոքսինկ) երիտասարդներու միջազգային մրցաշարքին Հայաստանի հաւաքականը նուաճեց 5 մետալ:
Արթուր Բազէեան (52 քկ) նուաճեց ոսկի մետալ: Ժիրայր Սարգսեան (56 քկ) եւ Տոնի Գալստեան (69 քկ) ` արծաթ, իսկ Էրիք Թոխեան (49 քկ) եւ Բենիկ Նիկողոսեան (64 քկ)` պրոնզ: Հայաստանի հաւաքականը մրցաշարքին կը մասնակցէր 6 մարզիկով: