Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Ազրպէյճանի Հասարակութիւնը Պահանջում Է Ալիեւից` Ընդունել Պարտութիւնը (Փաստաթուղթ)

Օգոստոս 19, 2017
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՀՐԱՆԴ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման հարցի հետ կապուած Ազրպէյճանի քաղաքական մտքում, ինչպէս նաեւ հասարակական տրամադրութիւններում հետաքրքիր շեշտադրումներ են ի յայտ եկել վերջին շրջանում: Շարունակելով մնալ յարձակողապաշտ հռետորաբանութեան եւ քաղաքականութեան շրջանակներում` Ազրպէյճանի իշխանութիւններն, այնուամենայնիւ, այլեւս չեն կարող չբախուել ժողովրդի կողմից անհասկացուած լինելու պատին, ինչը լրացուցիչ դժուարութիւններ եւ ռիսքեր է առաջացնում Ալիեւի վարչակազմի համար: Ճիշդ է, նրանք շարունակում են պատմել հասարակութեանը իրենց երկրի ձեռքբերումների, բանակի ուժեղացման, հայերի հանդէպ մօտալուտ յաղթանակի եւ այլնի մասին: Բայց ո՞ւմ են պատմում: Մի ժողովրդի, որը ընկերային ծանր վիճակում է գտնւում, ամէն օր պայքարում է տնտեսական, ֆինանսական, անգամ պարէնային ճգնաժամի գրեթէ անյաղթահարելի հետեւանքների դէմ, եւ որը ընդամէնը մէկ տարի առաջ իր համար անհասկանալի սկիզբ առած պատերազմում հարիւրաւոր զոհեր ու հազարաւոր վիրաւորներ է ունեցել, բայց որեւէ յաջողութիւն չի տեսել: Ժողովրդական իմաստնութիւնն ասում է, որ կախուած մարդու տանը պարանից չեն խօսում: Դարերից եկած այս ճշմարտութիւնն ամբողջութեամբ արհամարհւում է այսօր Ազրպէյճանի իշխանութիւնների կողմից, ինչը օր օրի աւելի է խորացնում հասարակութեան եւ իշխանութեան յարաբերութիւններում առաջացած անվստահութիւնը:

Միւս կողմից էլ խնդիրներ են առաջացել հէնց իշխանութեան ներսում, որի արմատները հասել են անգամ Ազրպէյճանի զինուած ուժերի եւ յատուկ ծառայութիւնների հիմքերին: Վերջին ամիսներին ազրպէյճանական մամուլը պարզապէս հեղեղուած է բանակի ներքին տարաձայնութիւնները բացայայտող լուրերով, պաշտպանութեան նախարարի եւ գլխաւոր սպայակոյտի պետի միջեւ ընթացող հակամարտութեան մասին հրապարակումներով, յատուկ ծառայութիւնների ներսում ընթացող խմորումների մասին տեղեկութիւններով եւ այլն: Այս ամէնին գումարւում են նաեւ Ազրպէյճանի քաղաքական վերնախաւի երկու ամենաազդեցիկ կեդրոնների` Փաշայեւների քլանի եւ նախիջեւանեան թեւի, միջեւ սկիզբ առած մրցակցութիւնը, որի պատճառով Իլհամ Ալիեւը ստիպուած եղաւ գնալ քաղաքական վերադասաւորումների եւ ազդեցութեան գօտիները վերաբաշխելու անհեռանկար եւ ընդամէնը այսօրէական խնդիրները լուծելու ճանապարհով:

Ինչեւէ, այս ամէնը Ազրպէյճանի այսօրուայ իրականութիւնն է, որը, ի հակառակ Ալիեւի հռետորաբանութեան, միանգամայն այլ լուծումներ է պահանջում այդ պետութեան ղեկավարութիւնից: Ընդ որում, խօսքը վերաբերւում է ոչ միայն ղարաբաղեան հակամարտութեան լուծմանը, այլեւ` Ազրպէյճանի առջեւ ծառացած մնացած բոլոր խնդիրներին: Բայց, առաջին հերթին` ղարաբաղեան հարցին: Եւ հէնց այստեղ է, որ Ազրպէյճանի հասարակական ընկալումներում շեշտակի փոփոխութիւններ են նկատւում: Եթէ ուշադիր հետեւենք ներազրպէյճանական բանավէճին, ապա կարելի կը լինի նկատել, որ դրա հիմքում սեփական ձախողումները ճանաչելու եւ պարտութիւնն ընդունելու լաւ քօղարկուած պահանջ կայ: Ազրպէյճանցիներն այլեւս չեն ուզում լսել Ալիեւի եւ նրա խմբակիցների խրոխտ ճառերը: Գոնէ այն պահերին, երբ հողին են յանձնւում իրենց տասնեակ զինուորների աճիւններ: Եւ դա լաւ երեւում է թէ՛ ընկերային ցանցերի ազրպէյճանցի օգտատէրերի գրառումներից, թէ՛ մամուլի անկումային տրամադրութիւններից եւ թէ՛ այն մարդկանց խօսքերից, ովքեր ապրում են Ազրպէյճանից դուրս եւ որեւէ կերպ սահմանափակուած չեն իրենց խօսքում:

Այդպիսի մի գործիչ էլ Ազրպէյճանի պաշտպանութեան նախարարի նախկին տեղակալ, գնդապետ Իսայ Սատիկովն է: Վերջին շրջանում նա բաւական հետաքրքիր վիտէօպլոկ է վարում, որը շատ ժողովրդականութիւն ունի ազրպէյճանցիների շրջանում: Երկու օր առաջ այդ պլոքի շրջանակներում Սատիկովը նորից է անդրադարձել ապրիլեան պատերազմի հետեւանքներին եւ` այն ստերին, որոնք տարածւում են Ազրպէյճանի նախագահի եւ պաշտպանութեան նախարարի շուրթերից: Բաւական հետաքրքիր վերլուծութիւն է, որի մի հատուածը կը ցանկանայի ներկայացնել մեր ընթերցողին:

Ահա ներկայացուած հատուածի համառօտ թարգմանութիւնը.

«Բազմաթիւ անգամ Թուրան TV-ում մենք քննարկել ենք ապրիլեան քառօրեայ պատերազմի վերաբերեալ Ազրպէյճանի զինուած ուժերի գործողութիւնները: Պաշտպանութեան նախարարը վերջերս հարցազրոյց տալով` յայտարարել է, որ Ռուսաստանի խնդրանքով ենք մենք դադարեցրել ռազմական գործողութիւնները (ի նկատի ունի ապրիլեան պատերազմը – խմբ.): Իլհամ Ալիեւը նոյնպէս այս բառերն է օգտագործում, որ Ռուսաստանի խնդրանքով ենք կանգնեցրել մարտական գործողութիւնները: Ես բազմաթիւ անգամ իմ ելոյթներում կարծիքս եմ արտայայտել դրանց վերաբերեալ: Ամենայն պատասխանատուութեամբ յայտարարում եմ, որ եւ՛ Ալիեւը, եւ՛ պաշտպանութեան նախարարը սուտ են խօսում: Ի սկզբանէ այդ գործողութիւնները համաձայնեցուած են եղել Ռուսաստանի հետ: Ռուսներն ասել են յարձակուէք, հայերին էլ ասել են` պատրաստ եղէք: Երեւում է` Ռուսաստանը ցանկացել է պատժել ե՛ւ Հայաստանին, ե՛ւ Ազրպէյճանին: Մէկին ասել է` յարձակուէք, միւսին` զգուշացրել: Ռուսաստանի հետ դա համաձայնեցուած էր, քանի որ Ղարաբաղի դէմ Ազրպէյճանը առանց դրա չէր կարող ծանր զինատեսակներ օգտագործել: Այս վարչակարգը, Ալիեւի ղեկավարութեամբ, նման պատասխանատուութիւն չէր կարող իր վրայ վերցնել:

2 օր անց` գլխաւոր սպայակոյտի պետը Ռուսաստանում (ապրիլի) 4-ին 5-ին համաձայնագիր է կնքում Հայաստանի գլխաւոր սպայակոյտի պետի հետ, որ դադարեցնեն գործողութիւնները: 2 օր անց: Միգուցէ պաշտպանութեան նախարարն ու Ալիեւը յիշողութեան հետ խնդիրներ ունեն, բայց ես հեռուից ուշադիր հետեւում էի այդ գործողութիւններին: 2 օր անց պայմանագիր են կնքել զինադադարի վերաբերեալ, սակայն կրակոցները մէկ ամիս շարունակուել են: Որը աւարտուել է մայիսի սկզբներին: Տեղի էին ունենում դիրքային մարտեր: Սակայն հայերը բոլոր մեր դիրքերը, քաղաքացիական բնակչութեանը, առաջնագծում տեղակայուած գիւղերն ամբողջովին աւերակի էին վերածել: Ինչպէս յիշում էք, հարիւրաւոր տներ են քանդուել: Տասնեակ քաղաքացիական զոհեր ենք ունեցել: Պայմանագրի կնքումից յետոյ տասնեակներով զոհեր ենք ունեցել, դրա համար զոհուած զինուորների քանակը գաղտնի է պահւում: Այդ ժամանակ հարց է առաջանում` ի՞նչ պայմանաւորուածութեան էք դուք եկել: Ե՞րբ հրադադարը տեղի պիտի ունենար 2 օր ա՞նց, թէ՞ մէկ ամիս: Եթէ դուք համաձայնութեան էք գալիս ապրիլին, ինչո՞ւ են կրակոցները շարունակւում մինչ մայիսի 7: Թէ՞ դուք կարծում էք` բոլորը ձեզ պէս յիմար են եւ ուղեղի հետ խնդիրներ ունեն: Նորից եմ ասում` այդպիսի կորուստներից յետոյ, առանց ամաչելու դուրս էք գալիս եւ ազգին այդ էք յայտարարում: Ուրեմն մինչեւ վերջ բացատրութիւն տուէք: Ինչո՞ւ է մէկ ամիս շարունակուել: Այդ ընթացքում են այդքան զոհեր եւ աւերածութիւններ եղել: Բացատրելո՞ւ էք, թէ՞ ոչ: Շատ հայասըզ մարդիկ էք: Եթէ դուք գիտէիք, որ 2 օրից պիտի դադարեցուէր, հետ էիք քաշուելու, ինչո՞ւ էիք յարձակման հրաման տալիս: Ինչո՞ւ էիք այդքան զինուոր կոտորել տուել: Իմաստը ո՞րն էր: Լա՛ւ, այդքան սպայ ու զինուոր էք զոհաբերել, հիմա ո՞նց էք կարմիր֊կարմիր դուրս գալիս, ձեզ ցոյց տալիս: Իրաւո՞ւնք էք ուզում ձեզ համար ձեռք բերել: Ձեր մակարդակն այնքան ցածր է, որ անգամ դուրս էք գալիս խօսում, բայց չգիտէք` ի՛նչ էք ասում: Խօսելուց էլ իմաստ պիտի լինի»: 

Նման մեկնաբանութիւններ եւ հարցադրումներ Ազրպէյճանում շատ կան: Իսկ ապրիլեան ձախողուած պատերազմից յետոյ Ալիեւին եւ իր վարչակազմին չհաւատացող մարդկանց թիւը սնկի պէս է սկսել աճել: Չնայած այս ամէնին, սակայն, Ազրպէյճանի իշխանութիւնները յամառօրէն պնդում են հասարակութեան համար յօրինուած այն սուտը, որին, ըստ ամենայնի, իրենք էլ են սկսել հաւատալ: Հակառակ դէպքում` հնարաւոր չէ գտնել տրամաբանական որեւէ բացատրութիւն այն քաղաքականութեանը, որով առաջնորդւում է Ազրպէյճանի ռազմաքաղաքական իշխանութիւնը: Զ. Հասանովի, Ն. Սատիկովի, Ի. Ալիեւի յիշողութիւնները թարմացնելու, նրանց իրականութիւն վերադարձնելու նոր անհրաժեշտութիւն է թերեւս առաջացել: Ընդսմին վերոնշեալ պարոնների, ինչո՞ւ չէ, նաեւ մեր հետաքրքրասէր ընթերցողների ուշադրութեանն եմ ներկայացնում շատ հետաքրքիր մի փաստաթուղթ, որը Ազրպէյճանի Զինուած ուժերի գլխաւոր սպայակոյտի պետ Նաճմէտտին Սատիկովը հասցէագրել էր իրենց պաշտպանութեան նախարար Զաքիր Հասանովին` դեռեւս անցեալ տարուայ ապրիլի 28-ին:

Ահա այն.

Ազրպէյճանի Հանրապետութեան պաշտպանութեան նախարար,
Զօրավար-գնդապետ Զ. Հասանովին

Յարգելի՛ պարոն նախարար.

Զեկուցում եմ Ձեզ, որ 2016թ.-ի ապրիլի 2-ից 6-ն ընկած ժամանակահատուածում Ազրպէյճանի Հանրապետութեան զինուած ուժերի անձնակազմի ընդհանուր կորուստները կազմել է 558 զոհուած եւ 1293 վիրաւոր զինծառայող: Վիրաւոր զինծառայողներից 58-ը գտնւում են ծայրայեղ ծանր վիճակում: Զոհուած 558 զինծառայողներից 52-ի անձը հնարաւոր չէ նոյնականացնել: 

Զոհուած զինծառայողներից 205-ը հանդիսանում են պաշտպանութեան նախարարութեան յատուկ նշանակութեան ուժերի զինծառայողներ: Նրանցից 98-ը զոհուել են Թալիշ-Աղտարա (Մարտակերտ), 32-ը` Ֆիզուլի-Ճեպրայիլ, իսկ 75-ը` կենտրոնական ուղղութիւններով իրականացուած յարձակողական մարտական գործողութիւնների ժամանակ:

Ազրպէյճանի Հանրապետութեան բնակչութեան շրջանում զինուած ուժերի հանդէպ բացասական քննադատութիւնները, բանակի անձնակազմի բարոյահոգեբանական ոգու հետագայ անկումը եւ անձնակազմի խուճապային տրամադրութիւնները վերացնելու նպատակով առաջարկում եմ.

1.- Ազրպէյճանի Հանրապետութեան զինուած ուժերի զոհուած զինծառայողների դիերի փոխանցումը չիրականացնել միաժամանակ (շաբաթական` մօտ 60):

2.- Զոհուած զինծառայողների մի մասի յուղարկաւորութեան արարողութիւնները ծնողների հետ համաձայնեցնելով` իրականացնել գիշերային ժամերին, վերահսկողութեան ներքոյ:

3.- Զոհուածների ընտանիքներին պաշտպանութեան նախարարութեան հիմնադրամից յատկացնել 5000 մանաթ:

Ազրպէյճանի Հանրապետութեան զինուած ուժերի գլխաւոր սպայակոյտի պետ, պաշտպանութեան նախարարի առաջին տեղակալ 

զօրավար-գնդապետ Ն. Սատիկով

Ազրպէյճանի Հանրապետութեան զինուած ուժերի գլխաւոր սպայակոյտի պետ Նաճմէտտիին Սատիկովի այս զեկուցագիրը, պաշտպանութեան նախկին փոխնախարար Իսա Սատիկովի վիտէօպլոկից մէջբերուած վերոնշեալ հատուածը, ինչպէս նաեւ ազրպէյճանական մամուլում եւ յատկապէս ընկերային ցանցերում մշտապէս հանդիպող բազում գնահատականները խօսում են այն մասին, որ Ազրպէյճանում իրենց քաղաքականութեան արդիւնաւէտութիւնը ռէալ գնահատելու լուրջ խնդիր կայ: Միմեանց չխաբելու, յարգելու, սուտը պետական քաղաքականութեան մակարդակ չհասցնելու, փաստերին իրատեսական գնահատական տալու խնդիր կայ: Մի բան, որից այդքան հետեւողականօրէն խուսափել է Ալիեւի վարչակազմը եւ որպէս արդիւնք` ստացել պարտուողական տրամադրութիւններով հասարակութիւն: Ժողովուրդ, որն արդէն պահանջում է իրենից ընդունել պարտութիւնը: Եւ այդ պահանջն օր-օրի աւելի լսելի է դառնում:

Աղբիւր` VoskanapatInfo

 

 

Նախորդը

«Ուրացման Ճարտարապետները» Ժապաւէնը Պիտի Ծանուցուի «Ամերիքանա»-ի Մէջ

Յաջորդը

Պատմաքաղաքական Զիկզակներ. «Քրտական Սփիւռք»-ը Քրտական Ազգայնապաշտութեան Կեդրոնն Է

RelatedPosts

Սթափելու Ժամանակը
Անդրադարձ

Իրողութիւնները Քողարկելու Արուեստը

Հոկտեմբեր 22, 2025
Ապրիլեան Զոհերէն` Պոլսահայ Մամուլը
Անդրադարձ

ՀՕՄ-ը` 115 Տարեկան

Հոկտեմբեր 22, 2025
«Քանզի Ես Ողորմութիւն (Սէր) Կ՛ուզեմ Եւ Ոչ Թէ` Զոհ Ու Ողջակէզներէն Աւելի` Աստուծոյ Գիտութիւնը» (Ովսեայ 6.6)
Անդրադարձ

«Քանզի Ես Ողորմութիւն (Սէր) Կ՛ուզեմ Եւ Ոչ Թէ` Զոհ Ու Ողջակէզներէն Աւելի` Աստուծոյ Գիտութիւնը» (Ովսեայ 6.6)

Հոկտեմբեր 21, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?