21-26 օգոստոսին Փարիզի մէջ (Ֆրանսա) տեղի պիտի ունենայ ըմբշամարտի աշխարհի ախոյեանութիւնը:
Յունահռոմէական ըմբշամարտի Հայաստանի հաւաքականի գլխաւոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակեան իր խումբին մէջ ընդգրկեց Վազգէն Խաչատրեանը (59 քկ), Կարէն Ասլանեանը (66 քկ), Վարշամ Բորանեանը (71 քկ), Կարապետ Չալեանը (75 քկ), Մաքսիմ Մանուկեանը (80 քկ), Արթուր Շահինեանը (85 քկ) եւ Արթուր Ալեքսանեանը (98 քկ): Հայաստան միայն գերծանր դասակարգին մէջ ներկայացուցիչ չունի:
Ինչ կը վերաբերի ազատ ոճի ըմբշամարտին, Հայաստանի հաւաքականի գլխաւոր մարզիչի պաշտօնակատար Յաբեթնակ Կուրղինեան նկատի առաւ հետեւեալ ըմբիշներուն. Գարիկ Բարսեղեան (57 քկ), Վոլոդիա Ֆրանգուլեան (61 քկ), Գրիգոր Գրիգորեան (74 քկ), Գէորգի Կեթոյեւ (97 քկ) եւ Լեւան Բերիանիցէ (125 քկ), յայտնեց Հայաստանի ազգային ողիմպիական կոմիտէին պաշտօնական կայքը: