Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Խանասոր. 120-ամեայ գաղափար-խորհրդի արդիական հնչեղութիւնը…

July 25, 2017
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

…Այսօր, 120 տարի անց էլ, Խանասորի գաղափարական թէ՛ դաստիարակչական արժէք-խորհուրդները արդիական են հնչում, յատկապէս հերոսական արշաւանքի մասին գրւած ու հեղինակւած յեղափոխական երգերի ընդմիջից, եւ որ կարեւոր է՝ հայրենական թէ՛ Սփիւռքեան հայօջախներում «Հայերը յիշում են նւիրական ա՛յս օրը եւ յուլիս ամսի 25-ին կատարում են մեծ տօնը»…

Ատրպատականի երբեմնի հայաբնակ Սալմաստ գաւառը յորդ աղբիւր է հանդիսացել ժամանակակից քաղաքական եւ ազգային զանազան իրադարձութիւնների՝ իր հարուստ բնաշխարհով, մշակոյթով, պատմական յուշարձաններով ու դիւցազնական աննախընթաց ճակատամարտերով: Դրանցից յիշարժան են՝ նրա մերձակայքում տեղի ունեցած Վարդանանց պատերազմը, հայ ազատագրական շարժումների ընթացքում Դերիկի վանքի յաճախակի կռիւները թուրքերի ու քրդերի դէմ, Դիլմանի ճակատամարտը, որն աւարտւեց զօրավար Նազարբէկեանի եւ Անդրանիկի փայլուն յաղթանակով, ինչպէս նաեւ՝ Խանասորի արշաւանքը, 1897 թւականի ճիշտ այս օրը՝ յուլիսի 25-ին:
Արեւմտահայաստանի ազատագրական պայքարի բաբախող սիրտը համարւող Վանի 1895-6 թթ. ինքնապաշտպանական կռիւներից յետոյ, Խանասորի հայդուկային-պատժիչ արշաւանքը առանձնանում է իր վրիժառական- նախայարձակային բնոյթով, որով քուրդ հրոսակային մազրիկցիներին հասցւած հարւածը շշմեցուցիչ էր եւ հաստատապէս նպաստեց քրդական աւազակախմբերի սանձմանն ու զսպմանը, որոնք որպէս մշտական լծակիցը օսմանական բանակի՝ խոչընդոտում էին հայ զինեալների երթեւեկը թուրք-պարսկական սահմանագլխում…:

….Այսօր, 120 տարի անց էլ, Խանասորի գաղափարական թէ՛ դաստիարակչական արժէք-խորհուրդները արդիական են հնչում, յատկապէս հերոսական արշաւանքի մասին գրւած ու հեղինակւած յեղափոխական երգերի ընդմիջից, եւ որ կարեւոր է՝ հայրենական թէ՛ Սփիւռքեան հայօջախներում «Հայերը յիշում են նւիրական ա՛յս օրը եւ յուլիս ամսի 25-ին կատարում են մեծ տօնը»…Խանասորի արշաւանքից յետոյ, Ատրպատականի ՀՅԴ Կենտրոնական կոմիտէի կողմից օգոստոսի սկզբներին հետեւեալ գրութիւնն է յղւել Դաշնակցութեան օրգան «Դրօշակ»-ի խմբագրութեանը.- «Դաշնակցութեան ստւար արշաւախումբը… յարձակում գործեց Խանասորի լեռնադաշտի վրայ եւ չորս կողմից պաշարեց Մազրիկ կոչւած արիւնարբու քուրդ ցեղին: Ֆեդայիների շեշտակի գնդակները գրեթէ բնաջինջ արին այդ թշնամի հրոսակներին, որոնց գործն էր Աղբակի բոլոր կոտորածները… որոնք դեռ անցեալ տարի Ս. Բարթուղիմէոս վանքի շրջակայքում կոտորեցին Աւետիսեանի (արմէնական), Պետոյի (դաշնակցական), եւ Մարտիկի (հնչակեան) գլխաւորութեամբ Վանից փախած հարիւրաւոր անզէն հայերի…»:

alikonline.ir

Նախորդը

Խանասորի Արշաւանքին 120ամեակ. «Յու­լիս ամ­սու25-ին կա­տա­րե­ցէք մեր տօ­նը»

Յաջորդը

Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը

RelatedPosts

Հայաստանի Քաղաքական Փակուղին Եւ Անոր Յաղթահարման Նախադրեալները
Անդրադարձ

Ազգային Ժողո՞վ, Թէ՞ Քաղաքական Հաշուեյարդարի Բեմ

November 4, 2026
Վտանգը
Անդրադարձ

Նստարանէս

November 4, 2026
Սփիւռք Ըլլալու Տարբեր Ձեւերը
Անդրադարձ

Սփիւռք Ըլլալու Տարբեր Ձեւերը

November 3, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.