Սպանական Վալենսիա ֆութպոլի խումբի նախկին միջնապահ Փապլօ Այմար նշանակուեցաւ Արժանթինի ֆութպոլի 17 տարեկանէն վար ազգային խումբի մարզիչ, յայտնեց երկրի ֆութպոլի ֆետերասիոնին պաշտօնական կայքը:
37 տարեկան Այմար ֆութպոլիստի իր արհեստավարժ ասպարէզը աւարտեց 2015-ին:
Արժանթինի ֆութպոլի ազգային խումբին հետ ան միջազգային 53 մրցումի ընթացքին նշանակեց 8 կոլ: