Ֆրանսական Փարիզ Սեն Ժերմենի միջնապահ Անխել Տի Մարիա մտադիր է, ֆութպոլիստի իր արհեստավարժ ասպարէզը շարունակել Իտալիոյ մէջ:
Ըստ իտալական մամուլին, 29 տարեկան ֆութպոլիստը հաւանական է, որ Ինթեր Միլան տեղափոխուի:
Նախորդ տարեշրջանին ան Լիկ-1-ի մրցումներուն մասնակցեցաւ 43 անգամ` նշանակելով 14 կոլ եւ կատարելով կոլի 15 փոխանցում: