Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Համազգային Թատրոնի Հիւրախաղերն Արցախում Եւ Սահմանամերձ Շրջաններում

Յունիս 30, 2017
| Գաղութային
0
Share on FacebookShare on Twitter

2016-17 թթ. թատերաշրջանը «Սօս Սարգսեանի անուան համազգային թատրոն»-ի 25-րդ թատերաշրջանն է: Այն նորանկախ Հայաստանի Հանրապետութեան առաջին թատրոնն է: Թատրոնն իր մի շարք նպատակների կողքին ունի նաեւ հայ ժողովրդին թատերարուեստի միջոցով «ծառայելու» փիլիսոփայութիւնը: Որեւէ ժողովրդի ձեւաւորման, կայացման գործընթացում թատրոնի դերը անժխտելի է: Հէնց այս համատեքստում թատրոնի հիմնադիր Սօս Սարգսեանը սիրում էր կրկնել. «… շատ ներկայացումներ խաղացէք ժողովրդի առաջ, սովորեցրէք նրանց: Կարեւոր չէ, թէ թատրոնը ներկայացումից որքան գումար է աշխատում, կարեւորն այն է, որ մեծ թուով հանդիսատես նայի ներկայացում»:

Կարծում եմ, որ թատրոնի գլխաւոր նպատակներից մէկը հանդիսատեսի հոգին եւ միտքը շարժելն է: Համազգային թատրոնի 25-ամեակի համատեքստում մտածեցի, որ լաւագոյնը, որ կարող ենք անել սահմանային շրջաններում ապրող, պայքարող մեր ժողովրդի կողքին լինելն է եւ մեր արուեստը նրանց հասցնելը: Ցաւօք, մեր իրականութիւնը շատ Երեւանակենտրոն է եւ մենք յաճախ մոռանում ենք այն հրաշալի մարդկանց, ում շնորհիւ ապրում եւ արարում ենք խաղաղ երկնքի տակ:

Համազգային հայ կրթական եւ մշակութային միութիւնը, որ կանգնած է մեր թատրոնի հիմնադրման ակունքում եւ մշտապէս թատրոնի կողքին է, հաւանութեան արժանացրեց սահմանային շրջաններ մեկնելու իմ միտքը եւ հովանաւորեց այդ ամբողջ շրջագայութիւնը:

Կարեւորագոյն հարցը նիւթի ընտրութիւնն էր. ո՞ր ներկայացումը տանել, որպէսզի կարողանանք համատեղել հաճելին ու օգտակարը: Ընտրեցինք Ա. Սիմոնեանի «44 աստիճանի վրայ» ներկայացումը, որը հէնց սահմանին ապրող մարդկանց մասին է: Այսօր, շրջագայութիւնից յետոյ, վստահաբար կարող եմ ասել, որ նիւթի ընտրութեան մէջ չենք սխալուել: Թէ քաղաքացիական, թէ զինուորական կեանքով ապրող մեր հայրենակիցները ներկայացումը նայելուց յետոյ եւս մէկ անգամ համոզուեցին, որ իրենց դիրքորոշումը ճիշդ է: Պէտք է մնալ սեփական հողի վրայ, շարունակել արարել ու պարարտացնել այն:

Մենք հիանալի հանդիսատես ունենք սահմանային շրջաններում: Շատ եմ ցաւում, որ նրանք կարօտով են նայում մեզ: Այս տարածութիւնը պիտի ժամանակի ընթացքում կրճատել: Արցախի շրջանում մենք եղանք Քարվաճառում, Մարտակերտում, Մարտունիում եւ Ստեփանակերտում, ընդհանուր առմամբ հանդիսատեսի քանակը կազմեց մօտ 1800 մարդ: Ներկայացումները տեղի ունեցան լեփ-լեցուն դահլիճներում: Ստեփանակերտում, ստիպուած էինք գրեթէ մէկ դահլիճի չափ մարդ թատրոնի դռան մօտից յետ ուղարկել, քանի որ շէնք մտնելն այլեւս անհնար էր:

Առանձնայատուկ ուշադրութեան է արժանի Քարվաճառը: Այստեղ հանդիպեցինք մարդկանց, ովքեր կարծես մեր ներկայացման նախատիպերն էին, մարդիկ, ովքեր թողել էին իրենց քաղաքային կեանքը եւ ապրում ու արարում էին Քարվաճառում: Այնտեղ դասաւանդում են, թատրոն են ստեղծել, ներկայացումներ են խաղում եւ այլն, այս ամէնը հրաշալի է: Այդ ամէնն անում են ծանր պայմաններում, բայց այդ հրաշալի մարդիկ կան, այդ սերունդը իրական է:

Մարտունիում, Մարտակերտում մարդիկ սովորականից այլ կեանքով են ապրում, որն իրենց համար արդէն դարձել է սովորական: Տղամարդիկ գիշերները սահման են հսկում, կէսօրին զբաղւում տարբեր գործերով, ինչպէս նաեւ մշակոյթով: Նրանց մասին կարելի է կարծիք կազմել նայելով այնտեղի մշակոյթի տներին: Սա չափանիշ է նրանց մասին կարծիք կազմելու համար:

Շատ երկար կարելի է խօսել նրանց մասին:

Բերդում, Նոյեմբերեանում, Տաշիրում եւ Ստեփանաւանում, պատկերն այլ էր, բայց մի ընդհանրութիւն կար. այստեղ նոյնպէս մարդիկ արուեստի ծարաւ են: Ինչ-որ կերպ յայտնի դարձած «աստղեր» պարբերաբար այցելում են այս քաղաքներ, բայց ժողովուրդը, կարծես յոգնել է նրանցից, այլ որակական եւ գաղափարական լիցք է ուզում: Այս քաղաքներում նոյնպէս դահլիճները լեփ-լեցուն էին եւ մենք անվերջ լսում էինք հետեւեալ միտքը. «… խնդրում ենք, նորից եկէք, յաճախ եկէք եւ այլն»: Այս քաղաքներում ունեցանք մօտ 1700 հանդիսատես:

Ամփոփելով 8 քաղաքների շրջագայութիւնը կարող եմ եզրակացնել, որ այն իսկապէս անհրաժեշտ էր մեր ժողովրդին եւ մենք հետագայում նոյնպէս պիտի մտածենք նմանատիպ նախաձեռնութիւնների թիւը մեծացնել: Այսօր սահմանին կանգնած մարդը շատ լաւ ունի իր կարգավիճակի գիտակցումը, եւ զգացողութիւնը. մեր գործն է պարբերաբար թարմացնել, սնել այդ մտքերն ու զգացողութիւնները:

Թատրոնի եւ իմ անունից շնորհակալութիւն եմ յայտնում «Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեանը» այս նախաձեռնութեանը հաւանութիւն տալու եւ հովանաւորելու համար, ինչպէս նաեւ առանձնայատուկ շնորհակալութիւն եմ յայտնում Կեդրոնական վարչութեանը, որը Ուքրանիայում «Մելպոմենա Տաւրիի» միջազգային թատերական փառատօնին մասնակցելու ճանապարհածախսը վերցրեց իր վրայ: Իբրեւ հատուցում ասեմ, որ փառատօնի դատական կազմի որոշմամբ Սօս Սարգսեանի անուան Համազգային թատրոնի «Լիւ-պոֆ» ներկայացումը յաղթող ճանաչուեց որպէս Կամերային բեմի լաւագոյն ներկայացում, իսկ դերասան Արման Նաւասարդեանը դարձաւ Լաւագոյն տղամարդ դերակատար անուանակարգի յաղթող:

Չմոռանամ նաեւ շնորհակալութիւն յայտնել Արցախի Հանրապետութեան մշակոյթի նախարարութեանը, ինչպէս նաեւ մեր այցելած բոլոր վայրերի տեղական ինքնակառավարման մարմիններին, ովքեր էապէս մեզ օգնեցին այս ողջ գործընթացը համակարգելու գործում: Շնորհակալ եմ նաեւ մեր խմբի իւրաքանչիւր անդամին, ովքեր մեծ սիրով ստանձնեցին եւ իրականացրեցին այս շրջագայութիւնները:

Յարգանքով`

Թատրոնի տնօրէն
ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉԵԱՆ

Նախորդը

Հայ Աւետարանական Շամլեան-Թաթիկեան Երկրորդական Վարժարանի Ամավերջի Հանդէսները

Յաջորդը

Միս Հայաստան

RelatedPosts

Ուսուցչաց Տօնին Առիթով.  Վերարժեւորե՛նք Եւ Գնահատե՛նք
Գաղութային

Ուսուցչաց Տօնին Առիթով. Վերարժեւորե՛նք Եւ Գնահատե՛նք

Մարտ 9, 2023
Պուրճ Համուտի Եւ Այնճարի Մէջ.  Լիբանանահայութիւնը Զօրակցեցաւ Արցախին Եւ Դատապարտեց Ազրպէյճանի Ցեղային Զտման Քաղաքականութիւնը
Գաղութային

Պուրճ Համուտի Եւ Այնճարի Մէջ. Լիբանանահայութիւնը Զօրակցեցաւ Արցախին Եւ Դատապարտեց Ազրպէյճանի Ցեղային Զտման Քաղաքականութիւնը

Յունուար 26, 2023
Տագնապող Եւ Պայքարող Հայը
Գաղութային

Պետական Պաքալորիայի Լրացուցիչ Քննութիւններու Նախօրեակին Քուէթաբնակ Բարերար Կիրակոս Գույումճեան Յաջողութիւն Կը Մաղթէ 12-րդ Կարգի Հալէպահայ Ուսանողներուն

Յուլիս 25, 2022

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In