Ինչպէս ծանօթ է, այս շաբաթասկիզբին «Եու. Է. Էֆ. Ա.»-ն կատարեց «Չեմփիընզ լիկ»-ի եւ «Եուրոփա լիկ»-ի ֆութպոլի մրցաշարքերուն 2017-2018 տարեշրջանի զտումի Ա. հանգրուանի մրցումներուն վիճակաձգութիւնը: Մրցումները տեղի պիտի ունենան երթուդարձի դրութեամբ:
Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնի մամլոյ քարտուղարութիւնը հրապարակեց այդ մրցումներուն կայացման վայրերը (թուականները եւ ժամերը` Երեւանի ժամանակացոյցով).
Ստորեւ` յայտագիրը.
27 յունիս` Ալաշկերտ – Սանթա Քոլոմա (Անտորրա), Վազգէն Սարգսեանի անուան հանրապետական մարզադաշտ, ժամը 20:00
29 յունիս` Շիրակ – Կորիցա (Սլովենիա), Գիւմրի, քաղաքային մարզադաշտ, ժամը 16:00
29 յունիս` Փիւնիկ – Սլովան (Սլովաքիա), Վազգէն Սարգսեանի անուան հանրապետական մարզադաշտ, ժամը 19:00
29 յունիս` Մլատոսթ (Մոնթենեկրօ) – Գանձասար-Կապան, Փոտկորիցա, Կրատսքի մարզադաշտ, ժամը 22:30