23-29 յուլիս 2017-ին Պենկալուրուի մէջ (Հնդկաստան) տեղի պիտի ունենան «ՖԻՊԱ-ի աղջկանց պասքեթպոլի բաժակի մրցաշարքի Բ. դասակարգի մրցումները:
Լիբանան, որ մաս կը կազմէ Բ. խմբակին, իրեն մրցակից պիտի ունենայ Սինկափուրը, Ղազախստանը եւ Ֆիժին:
Ա. խմբակին մէջ են Սրի Լանքա, Հնդկաստան եւ Ուզպեքիստան:
Լիբանան յաջորդաբար պիտի մրցի` Ղազախստանի (23 յուլիս), Ֆիժիի (24 յուլիս) եւ Սինկափուր (25 յուլիս) դէմ:
26 յուլիսը հանգիստի օր է, ապա տեղի պիտի ունենան Բ. հանգրուանի մրցումները: