Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Ջաւախքի Հայութեան Չորս Կարեւոր Ուղերձները` Վրաստանի Նախագահին

Մայիս 23, 2017
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԷԴՈՒԱՐԴ ԱՅՎԱԶԵԱՆ

Ապրիլի 28-ին, Ախալցխա էր այցելել Վրաստանի նախագահ Կիորկի Մարկվելաշվիլին: Այցելութեան հիմնական նպատակն էր ծանօթացնել տեղի հասարակութեանը Վրաստանում մշակուող սահմանադրական բարեփոխումների նախագծին, որոնց կէտերի մեծամասնութեանը, ինչպէս երեւում է, դէմ է երկրի նախագահը: Նրա խօսքերով, իշխանութիւնները մտադիր են վերացնել դաշինքներով խորհրդարան մտնելու կուսակցութիւնների իրաւունքը, ինչը դէմ է բազմակուսակցական ժողովրդավարութեան սկզբունքներին: Դրանից բացի` նոր սահմանադրական բարեփոխումների նախագծով նախատեսւում է երկրի նախագահին ընտրել ոչ թէ ուղիղ ընտրութիւնների միջոցով, այլ` խորհրդարանի քուէարկութեամբ, ինչին, նախագահի խօսքերով, դէմ է քաղաքացիների մեծամասնութիւնը:

Նախագահը նաեւ անդրադարձաւ ինքնակառավարուող քաղաքների մի մասի կարգավիճակի չեղարկման նախագծին, որոնց շրջանում է նաեւ Ախալցխան: Այդ հարցում եւս Կիորկի Մարկվելաշվիլին դրական ոչինչ չի տեսնում եւ կողմնակից է, որ տուեալ կարգավիճակը ոչ միայն պահպանուի, այլ նաեւ` աւելի ամրապնդուի:

Ահա սրանք էին նախագահ Կիորկի Մարկվելաշվիլիի Ախալցխա այցելութեան հիմնական նպատակները, որպէսզի տեղի հասարակութիւնը կանգնի երկրի ժողովրդավարական սկզբունքների կողքին եւ պաշտպանի իր սահմանադրական իրաւունքները:

Այս պարունակում տրամաբանական է, որ Ախալցխայի հայ հասարակութեան ներկայացուցիչները առիթ ունեցան խօսելու նոյն ժողովրդավարութեան եւ օրէնքի գերակայութեան սկզբունքների մասին, յիշեցնելով նախագահին այն իրաւունքների մասին, որոնք նա ունի սահմանադրականօրէն որպէս երկրի նախագահ, եւ որոնք կան ու կիրառւում են նաեւ զարգացած ժողովրդավարական երկրներում:

Առաջին ուղերձը նախագահին տեղի հայ հասարակական գործիչների կողմից այն էր, որ պէտք է վերադարձնել տեղացի հայերին իրենց կորցրած քաղաքացիութիւնը, որոնք նրանք կորցրել են ստանալով Հայաստանի քաղաքացիութիւն: Հայաստանի քաղաքացիութիւնը մարդկանց անհրաժեշտ էր մեկնելու արտագնայ աշխատանքների: Դա արուել է մարդկանց կողմից, որպէսզի այս գործազրկութեան պարագայում նրանք կարողանան ապահով պահել իրենց ընտանիքները այս երկրում: Դրանից բացի, տուեալ անձինք, ովքեր ստացել են Հայաստանի քաղաքացիութիւն եւ մեկնել Ռուսաստան արտագնայ աշխատանքի մեծ փողերի ներհոսք են ապահովել Վրաստան, որը եւս դրական է երկրի տնտեսութեան զարգացման համար:

Այս առումով, երկրի նախագահին է պատկանում մարդուն քաղաքացիութիւն վերադարձնելու կամ տրամադրելու իրաւունքը, ինչին շատ յաճախ մերժում են ստանում տեղացի հայերը, որոնք ոչ միայն Վրաստանի ծնունդ են, այլ տեղում ունեն ընտանիք եւ անշարժ գոյք, ինչպէս դա պահանջում է երկրի օրէնսդրութիւնը:

Երկրորդ ուղերձը նախագահին այն էր, որ տեղում բազմաթիւ լաւ մասնագէտներ լինելու պարագայում իշխանութիւնները տեղացիների փոխարէն գործով են ապահովում իրենց այն քաղաքացիներին, որոնք Սամցխէ-Ջաւախքի բնակիչներ չեն եւ կարող են տուեալ պաշտօնները զբաղեցնել իրենց շրջաններում: Դա եւս նպաստում է գործազրկութեանը եւ բերում նոր խնդիրների կուտակման, քանզի տեղացիներից լաւ ոչ մէկը չգիտի իրենց խնդիրները:

Երրորդ ուղերձը նախագահին այն էր, որ երբ ապրիլի 24-26 քաղաքակիրթ աշխարհի երկրների առաջնորդները հանդէս էին գալիս Հայոց ցեղասպանութեան 102-րդ տարելիցի կապակցութեամբ ուղերձով, Վրաստանի նախագահ Կիորկի Մարկվելաշվիլին այդ օրերին հանդիպում էր Թուրքիայի Ազգային անվտանգութեան խորհրդի գլխաւոր քարտուղարի հետ: Եւ որպէս եւրոպական քաղաքակիրթ ու ժողովրդավարական երկրի նախագահ, որտեղ ապրում են հարիւր հազարաւոր հայեր, ոչ մի ուղերձ չարտասանեց Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակին:

Չորրորդ ուղերձը նախագահին այն էր, որ Վրաստանը որպէս անկախ, քաղաքակիրթ եւ ժողովրդավարական երկիր, որը հաւատարիմ է իր ազգային արժէքներին, պէտք չէ գնայ երրորդ երկրների թելադրանքով եւ ինքը ինքնուրոյն որոշի, թէ ո՛ր տօնն կամ յաղթանակն է նշելու իր երկրի տարածքում: Խօսքը 1121թ. օգոստոսի 12-ին տեղի ունեցած Տիտկորի ճակատամարտի մասին է, որում վրաց ժողովուրդը մեծ յաղթանակ էր տարել թուրք զաւթիչների նկատմամբ:

Յիշեցնենք, որ Թուրքիայի դեսպանի խնդրանքով օրեր առաջ Վրաստանի խորհրդարանը յետաձգեց քննարկումը Տիտկորիի ճակատամարտի օրը Վրաստանում տօն հռչակելու կապակցութեամբ:

Այս չորս ուղերձները Սամցխէ-Ջաւախքի հայութեան կողմից Վրաստանի նախագահին անչափ կարեւոր էին, քանզի մի երկիր, երբ ձգտում է նմանուել ժողովրդավարական զարգացած երկրներին եւ հանդէս է գալիս ժողովրդավարութեան արժէքների պահպանման ու ամրապնդման տեսանկիւնից, պէտք է առաջնորդուի նոյն ժողովրդավարական երկրների օրինակով: Այսինքն երկքաղաքացիութիւնը Եւրոմիութիւնում ընդունուած կարգ է, էլ չասած տուեալ երկրներում ծնուած կամ ընտանիք ու գոյք ունեցող քաղաքացիների իրաւունքների մասին:

Եւրոմիութիւնը իր շրջանների տեղացի մասնագէտների հաշուին այլ շրջանների քաղաքացիներին գործով չի ապահովում, երբ տուեալ շրջանում կան գրագէտ ու ատակ մասնագէտներ ու այդ վայրում համատարած գործազրկութիւն է:

Եւրոպական բազմաթիւ երկրներում Հայոց ցեղասպանութեան փաստը անվիճելի իրողութիւն է: Եւ ոչ մի մենատիրական վարչակարգ ունեցող երկրի դեսպան չի կարող ազդեցութիւն ունենալ եւրոպական ոչ մի ժողովրդավարական երկրի խորհրդարանի վրայ` ինչ-որ օրէնքի ընդունման կամ չեղարկման հարցում:

Բարձրացուած խնդիրները ժամանակի սղութեան պատճառով ընդամէնը չորսն էին, սակայն եթէ լինի քաղաքական կամք նախագահ Մարկվելաշվիլու կողմից դրական ընկալելու բարձրացուած խնդիրները, որոնց մի մասը ուղիղ մտնում է իր իրաւասութիւնների մէջ, ապա վստահօրէն կարելի է ասել, որ Վրաստանը մեծ առաջընթաց է գրանցել ժողովրդավարական բարեփոխումների առումով, որտեղ հաշուի են առնում երկրի բոլոր քաղաքացիների օրինական պահանջները: Եւ միայն նման երկրում իմաստ կ՛ունենայ խօսել սահմանադրական բարեփոխումների շուրջ` յայտնելով աշխուժ քաղաքացիական դիրքորոշում, քանզի նման երկրում հասարակութեան կարծիքը իրօք մեծ արժէք կ՛ունենայ եւ չի կրի ձեւական բնոյթ:

Միայն նման երկրում հասարակութիւնը կը կանգնի նախագահի կողքին` պահանջելով տեղական իշխանութեան ներկայացուցիչներից յաջորդ անգամ յարգել երկրի նախագահի հաստատութիւնը եւ ներկայ գտնուել նրա շրջանային այցելութիւնների ժամանակ, ինչպէս դա նրանք անում են այլ երկրներում այլ նախագահների հետ հանդիպելիս ու նկարուելիս:

Սամցխէ-Ջաւախքի Մետիա վերլուծական կեդրոն

 

Նախորդը

Նամականի. Արցախի Տիգրանակերտի Նախաձեռնութիւնը

Յաջորդը

Սոսկ Կաշառակերութի՞ւն

RelatedPosts

Սթափելու Ժամանակը
Անդրադարձ

Թարգմանչաց Տօնին Առիթով

Հոկտեմբեր 15, 2025
Արցախեան Պայքարի 30՞, Թէ 100-ամեակ
Անդրադարձ

Մեր Ոտքերի Տակի Հողն Է Երերում, Իսկ Մենք Դեռ Պարում Ենք

Հոկտեմբեր 15, 2025
Միացեալ Նահանգներու Կառավարութիւնը Աւելի Արցախամէտ Է, Քան` Հայաստանի Վարչապետը
Անդրադարձ

Միացեալ Նահանգներու Կառավարութիւնը Աւելի Արցախամէտ Է, Քան` Հայաստանի Վարչապետը

Հոկտեմբեր 14, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?