Իր գումարած շաբաթական հերթական ժողովին, Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը, հրապարակեց Ա. դասակարգի ախոյեանութեան 22-րդ եւ վերջին հանգրուանի մրցումներուն յայտագիրը:
Մրցումները տեղի պիտի ունենան հետեւեալ յայտագիրին հիմամբ.
| ՈՒՐԲԱԹ, 21 ԱՊՐԻԼ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Շապապ Սահել – Ախա Ահլի Ալէյ | 16:30 | Ահտ |
| Իժթիմահի – Թրիփոլի | 16:30 | Թրիփոլի |
| ՇԱԲԱԹ, 22 ԱՊՐԻԼ | ||
| Նըժմէ – Սալամ Զղարթա | 15:30 | Պհամտուն |
| Թատամոն Սուր – Ռասինկ | 15:30 | Սուր |
| Սաֆա – Նեպի Շիթ | 15:30 | Պուրճ Համուտ |
| ԿԻՐԱԿԻ, 23 ԱՊՐԻԼ | ||
| Ահտ – Անսար | 15:30 | Պհամտուն |
Թրիփոլիի մարզիկներէն Ղազի Հիւսէյն երեք մրցումով կախակայուեցաւ ֆետերասիոնին կողմէ:
Իր կարգին, երեք մրցումով կախակայուեցաւ Մոհամետ Ատնան Մուսաուի (Նեպի Շիթ):


