Լիբանանի պասքեթպոլի աղջկանց Ա. դասակարգի ախոյեանութեան Բ. հանգրուանի երթի մրցումներուն ծիրին մէջ, ՀՄԸՄ Անթիլիաս, որ կատարեց իր երկրորդ մրցումը` Շեպիպէ Շիահի դէմ (Բ. խմբակ), արձանագրեց իր երկրորդ յաղթանակը, 91-45 արդիւնքով (10-25, 13-22, 14-26 եւ 8-18):
Սաժես Ժըտէյտէի դաշտին վրայ տեղի ունեցած այս մրցումին ՀՄԸՄ-ի կէտերը նշանակեցին Այտա Պախոս (25), Սանտրա Նաժըմ (12), Ֆարահ Հարաքէ (8), Թաքլա Քամել (9), Մեղրի Թորոսեան (8), Լէյլա Ֆարես (4), Ճոյս Սալիպա (2), Մակի Զաքարեան, Ժիւըլ Թանսթալ (8), Ալին Թանկուքեան (2), Քաթերին Հաժ (2) եւ Ֆէյ Փրենս (3):