Լիբանանի պասքեթպոլի տղոց Ա. դասակարգի ախոյեանութեան Բ. հանգրուանի մրցումները կ՛աւարտին այսօր, երբ Բ. խմբակին մէջ տեղի կ՛ունենան վերջին երկու ճակատումները:
Մութթահետ – Ռիատի մրցումը, որ պիտի սկսի երեկոյեան ժամը 20:30-ին (փոխան` ժամը 21:30-ին), «Սաֆատի» մարզահամալիրին մէջ, այդքան ալ կարեւոր չի նկատուիր դասաւորման իմաստով:
Սակայն Նուհատ Նաուֆալի անուան մարզահամալիրին մէջ, երեկոյեան ժամը 21:30-ին տեղի ունենալիք Թատամոն – Շանվիլ մրցումը, որ ուղղակիօրէն պիտի պատկերասփռուի պատկերասփիւռի կայաններէն, կը նկատուի կարեւոր, այն իմաստով, որ պարտուող խումբը իր դէմ պիտի ունենայ ՀՄԸՄ-ը:
Յայտնենք, որ ֆայնըլ-էյթին գծով Ռիատի – Սաժես Մութթահետ – Լուէյզի զոյգերը յստակ են:
Այսօր գիշեր կը յստականան մնացեալ զոյգերն ալ:
Ստորեւ` երկու խմբակներուն պարզած վիճակը.
Ա. ԽՄԲԱԿ | ՅԱՂԹ. | ՊԱՐՏ. |
1.- ՀՄԸՄ | 23 | 1 |
2.- Պիպլոս | 16 | 8 |
3.- Լուէյզի | 11 | 13 |
4.- Սաժես | 8 | 16 |
Բ. ԽՄԲԱԿ | ||
1.- Ռիատի | 17 | 6 |
2.- Մութթահետ | 13 | 10 |
3.- Շանվիլ | 9 | 14 |
4.- Թատամոն | 9 | 14 |