Իր գումարած շաբաթական հերթական ժողովին, Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը վաւերացուց նախորդ շաբաթավերջին կատարուած մրցումներուն արդիւնքները:
Ա. դասակարգի ախոյեանութեան 21-րդ հանգրուանի մրցումները տեղի պիտի ունենան ստորեւ տրուած յայտագիրին հիմամբ.
| ՀԻՆԳՇԱԲԹԻ, 13 ԱՊՐԻԼ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Նըժմէ – Ահտ | 16:30 | Զղարթա |
| ՈՒՐԲԱԹ, 14 ԱՊՐԻԼ | ||
| Սաֆա – Անսար | 16:30 | Պհամտուն |
| ՇԱԲԱԹ, 15 ԱՊՐԻԼ. | ||
| Ռասինկ – Շապապ Սահել | 16:30 | Պուրճ Համուտ |
| Սալամ Զղարթա – Նեպի Շիթ | 16:30 | Զղարթա |
| Իժթիմահի – Թատամոն Սուր | 16:30 | Թրիփոլի |
| Ախա Ահլի Ալէյ – Թրիփոլի | 16:30 | Պհամտուն |
Ֆետերասիոնը վաւերացուց Լիբանանի ֆութսալի Գ. դասակարգի ախոյեանութեան ֆայնըլ-սիքսի 10-րդ եւ վերջին հանգրուանի մրցումներուն արդիւնքները:
Նըմուր Քուրա հանդիսացաւ առաջին: Անոր հետ միասին Բ. դասակարգ բարձրացաւ նաեւ Ռապիհ ընկերութիւնը, որ գրաւեց 2-րդ դիրքը:
Ստորեւ վերջնական դասաւորումը, որ հրապարակուեցաւ ֆետերասիոնին կողմէ.
| Յ. | Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ | |
| 1. Նըմուր Քուրա | 8 | 0 | 2 | 41 | 26 | 24 |
| 2.- Ռապիհ | 7 | 1 | 2 | 50 | 30 | 22 |
| 3.- ՀՄԸՄ Պէյրութ | 6 | 1 | 3 | 32 | 30 | 13 |
| 4.- Մաշաալ Պըտնայել | 3 | 2 | 5 | 29 | 31 | 11 |
| 5.- Ֆըրզոլ | 3 | 1 | 7 | 26 | 47 | 7 |
| 6.- Մուաուատ | 1 | 1 | 8 | 30 | 44 | 4 |
Ֆետերասիոնը Սալամ Զղարթայի կախակայուած պատասխանատու Թարեք Ժարայայի կախակայումը կրկնապատկեց 2 տարուան` նկատի ունենալով, որ ան դաշտ մուտք գործեց:
Անսարի պատասխանատուներէն Շաֆիք Թահեր ֆետերասիոնին կողմէ մէկ տարիով կախակայուեցաւ:
ՀՄԸՄ-ի մարզիկներէն (կրտսերներ) Սերճիօ Ահարոնեան իր երրորդ դեղին քարտը ստացած ըլլալուն պատճառով մէկ մրցումով կախակայուեցաւ:
Ֆետերասիոնը, հինգ հարիւր հազար լիբանանեան ոսկի տուգանքի ենթարկելէ բացի Անսարը, անոր նախագահին` Նեպիլ Պատըրին ուղարկեց գրաւոր ազդարարութիւն մը:


