Լիբանանի պասքեթպոլի աղջկանց Ա. դասակարգի ախոյեանութեան Բ. հանգրուանի երթի մրցումներուն ծիրին մէջ, երէկ գիշեր ՀՄԸՄ Անթիլիաս բաւական մեծ յաղթանակ մը արձանագրելով 97-23 արդիւնքով պարտութեան մատնեց Թատամոնը (26-8, 22-8, 26-6 եւ 23-4):
Երէկուան այս մրցումին ՀՄԸՄ-ի կէտերը նշանակեցին Մեղրի Թորոսեան (16 կէտ), Սանտրա Նաժըմ` (15), Թաքլա Քամել (14), Այտա Պախոս (12), Լէյլա Ֆարես (9), Ֆարահ Հարաքէ (8), Ճոյս Սալիպա եւ Ժիւըլ Թանսթալ (6-ական), Քաթերին Հաժ (5), Ֆէյ Փրենս (4), եւ վերջապէս` Մակի Զաքարեան (2):



