Լիբանանի պասքեթպոլի տղոց Ա. դասակարգի ախոյեանութեան Բ. հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ, այսօր տեղի կ՛ունենան դարձի Ա. հանգրուանի երկու մրցումներ` Բ. խմբակին մէջ:
Առաջին մրցումին, որ տեղի պիտի ունենայ երեկոյեան ժամը 20:30-ին, Նուհատ Նաուֆալի անուան մարզահամալիրին մէջ, Թատամոն կը հիւրընկալէ Ռիատին:
Իսկ երկրորդ մրցումին, որ պիտի սկսի երեկոյեան ժամը 21:30-ին, Տիք Մըհտիի մէջ Մութթահետ հիւրը կ՛ըլլայ Շանվիլի:
Դասաւորման պատկերը այժմ կը ներկայանայ հետեւեալ ձեւով.
Ա. ԽՄԲԱԿ | ՅԱՂԹ. | ՊԱՐՏ. |
1.- ՀՄԸՄ | 20 | 1 |
2.- Պիպլոս | 15 | 6 |
3.- Լուէյզի | 11 | 10 |
4.- Սաժես | 6 | 15 |
Բ. ԽՄԲԱԿ | ||
1- Ռիատի | 16 | 5 |
2.- Մութթահետ | 12 | 9 |
3.- Շանվիլ | 8 | 13 |
4.- Թատամոն | 8 | 13 |