Լիբանանի պասքեթպոլի տղոց Ա. դասակարգի ախոյեանութեան Բ. հանգրուանին ծիրին մէջ, երէկ Պիպլոս, որ հիւրընկալեց Լուէյզին, 88-73 արդիւնքով յաղթանակ մը արձանագրեց` չորս քորթըրներուն ալ բացարձակ առաւելութիւն ունենալէ ետք (26-12, 52-36, 70-57 եւ 88-73):
Պիպլոսէն 25 կէտ նշանակեց Քլէյ Թաքըր, ներառեալ 5 թրի փոյնթ, մինչ Լուէյզիէն Կերոն Ճոնսըն` 23 կէտ (ներառեալ 3 թրի փոյնթ):
Նշենք, որ մրցումին տեւողութեան ընթացքին Պիպլոս առիթով մը 21 կէտի առաւելութիւն մը ունեցաւ Լուէյզիի վրայ (88-67):
Ինչ կը վերաբերի այսօրուան մրցումներուն, առաջինին, երեկոյեան ժամը 20:30-ին, Թատամոն Նուհատ Նաուֆալի անուան մարզադաշտին վրայ կը հիւրընկալէ Մութթահետը, իսկ երեկոյեան ժամը 21:30-ին, Ռիատի Տիք Մըհտիի մէջ հիւրը կ՛ըլլայ Շանվիլի:
Ստորեւ` դասաւորման այժմու պատկերը.
| Ա. ԽՄԲԱԿ |
ՅԱՂԹ. |
ՊԱՐՏ. |
|
1.- ՀՄԸՄ |
18 |
1 |
| 2.- Պիպլոս |
14 |
5 |
| 3.- Լուէյզի |
10 |
9 |
| 4.- Սաժես |
6 |
13 |
| Բ. ԽՄԲԱԿ | ||
| 1.- Ռիատի |
15 |
4 |
| 2.- Մութթահետ |
11 |
8 |
| 3.- Շանվիլ |
8 |
11 |
| 4.- Թատամոն |
6 |
13 |



