Իր գումարած շաբաթական հերթական ժողովին, Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը յայտնեց, որ շաբաթ, 1 ապրիլին, յետմիջօրէի ժամը 15:00-ին տեղի պիտի ունենայ Ահտ – Անսար Լիբանանի ֆութպոլի բաժակի մրցաշարքի կիսաւարտականի ճակատումը, Պուրճ Համուտի քաղաքապետարանի դաշտին վրայ:
Ինչ կը վերաբերի Ա. դասակարգի ախոյեանութեան 20-րդ հանգրուանին, մրցումները պիտի ընթանան հետեւեալ յայտագիրին հիմամբ.
| ՈՒՐԲԱԹ, 7 ԱՊՐԻԼ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Անսար – Սալամ Զղարթա | 15:30 | Պէյրութ |
| ՇԱԲԱԹ, 8 ԱՊՐԻԼ | ||
| Ահտ – Սաֆա | 15:30 | Պուրճ Համուտ |
| Ախա Ահլի Ալէյ – Իժթիմահի | 15:30 | Պհամտուն |
| Շապապ Սահել – Թատամոն Սուր | 15:30 | Ահտ |
| Թրիփոլի – Ռասինկ | 15:30 | Թրիփոլի |
| ԿԻՐԱԿԻ, 9 ԱՊՐԻԼ | ||
| Նըժմէ – Նեպի Շիթ | 15:30 | Քամիլ Շամուն |
|
ԿՐՏՍԵՐՆԵՐՈՒ ԱԽՈՅԵԱՆՈՒԹԻՒՆ. 6-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
||
| ԿԻՐԱԿԻ, 2 ԱՊՐԻԼ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| ՀՄԸՄ – Շապապ Ղազիէ 12:00 Պուրճ Համուտ | 12:00 | Պուրճ Համուտ |
|
Գ. ԴԱՍԱԿԱՐԳ. 5-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ |
||
| ՇԱԲԱԹ, 1 ԱՊՐԻԼ | ||
| ՀՄՄ – Անսար Հաուարա 15:00 Պհամտուն | 15:00 | Պհամտուն |
Գ. դասակարգին մաս կազմող Ուխուուա Խարայեպ մէկ միլիոն լիբանանեան ոսկի տուգանքի ենթարկուեցաւ, մինչ անոր մարզիկներէն Ալի Խալաֆ չորս մրցումով կախակայուեցաւ:
Իսկ երեք մրցումով կախակայուեցաւ Ռաշատ Մըզհեր (Հիլալ Հարեթ Նաամէ):
Երեք մրցումով կախակայուեցաւ նաեւ Շապապ Արապիին (կրտսերներ) մաս կազմող Տանիել Ֆաքիհ:


