Շաբաթական հերթական իր ժողովին Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը, քննեց իր օրակարգին վրայ եղող հարցերը, ինչպէս նաեւ վաւերացուց արձանագրուած մրցումներուն արդիւնքները:
Ֆետերասիոնը շնորհաւորեց Շապապ Արապին` Բ. դասակարգի ախոյեան հանդիսանալուն առիթով:
Անոր հետ Ա. դասակարգ բարձրացաւ նաեւ Իսլահ Պըրժ Շիմալի, մինչ Շեպիպեթ Մազրաա եւ Ռիատա Ուալ Ատապ փոխադրուեցան Գ. դասակարգ:
Ֆետերասիոնը, պաշտօնապէս հրապարակեց Բ. դասակարգի ախոյեանութեան վերջնական դասաւորումը, որ եղաւ հետեւեալ ձեւով.
Յ. | Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ | |
1.- Շապապ Արապի | 15 | 4 | 3 | 42 | 13 | 49 |
2.- Իսլահ Պըրժ Շիմալի | 13 | 7 | 2 | 44 | 23 | 46 |
3.- Շապապ Ղազիէ | 13 | 4 | 5 | 47 | 25 | 43 |
4.- Մապարրա | 12 | 1 | 9 | 31 | 28 | 37 |
5.- ՀՄԸՄ | 8 | 6 | 8 | 36 | 31 | 30 |
6.- Նասեր Պար Էլիաս | 8 | 4 | 10 | 24 | 32 | 28 |
7.- Ահլի Նապաթիէ | 6 | 9 | 7 | 17 | 21 | 27 |
8.- Ահլի Սայտա | 6 | 7 | 9 | 33 | 31 | 25 |
9.- Սաժես | 7 | 3 | 12 | 30 | 44 | 24 |
10.- Ամալ Մաարաքէ | 5 | 7 | 10 | 26 | 40 | 22 |
11.- Շեպիպեթ Մազրաա | 4 | 6 | 12 | 23 | 45 | 18 |
12.- Ռիատա Ուալ Ատապ | 5 | 2 | 15 | 31 | 51 | 11 |
ՆՇԵՆՔ, որ ֆետերասիոնը 6 կէտ խլեց Ռիատա Ուալ Ատապէն:
Ֆետերասիոնը վաւերացուց Լիբանանի կրտսերներու ֆութպոլի ախոյեանութեան 4-րդ հանգրուանի մրցումներուն արդիւնքները:
Բ. խմբակին մաս կազմող ՀՄԸՄ իր մրցումին 7-1 արդիւնքով պարտութիւն մը կրեց Շեպիպեթ Մազրաայէն, մինչ նոյն խմբակին մաս կազմող Սալամ Զղարթա 10-1 արդիւնքով յաղթեց Ռասինկին:
5-րդ հանգրուանին ծիրին մէջ, ՀՄԸՄ-ի կրտսերները իրենց յաջորդ մրցումը պիտի կատարեն կիրակի, 26 մարտին, երբ կէսօրուան ժամը 12:00-ին պիտի մրցին Նեպի Շիթին դէմ, վերջինին դաշտին վրայ:
Ֆետերասիոնը մէկ միլիոն լիբանանեան ոսկի տուգանքի ենթարկեց Նըժմէն, անոր համակիրներուն անկարգապահութեան պատճառով:
Սալամ Սուրի (Գ. դասակարգ) պատասխանատուներէն Իհապ Տահեր մէկ տարիով կախակայուեցաւ, իսկ այլ պատասխանատու մը` Իսմայիլ Աշքար` վեց ամիսով, մինչ անոնց ակումբը, մէկ միլիոն լիբանանեան ոսկի տուգանքի ենթարկուեցաւ:
Նըժմէի մարզիկներէն (կրտսերներ)` Ահմետ Թըրքմանի, երեք մրցումով կախակայուեցաւ, մինչ անոր մէկ խմբակիցը` Ալի Հիժազի` երկու մրցումով:
ՀՄԸՄ-ի (կրտսերներ) մարզիկներէն` Սերճիօ Յարութիւնեան կախակայուեցաւ մէկ մրցումով, իսկ Պասել Պու Մըսլահ (Ախա Ահլի Ալէյ)` 2 մրցումով: