Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

ՀԳՄ Վարչութեան Կոչը. «Գրականութիւնը Ազգի Ոգին Է»

March 21, 2017
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

Հայ ժողովրդի ինքնութեան ու միասնութեան ապահովման գործում դարեր ի վեր անփոխարինելի է եղել մշակոյթի ու գրականութեան դերը: Բազմիցս դա տեսանելիօրէն ապացուցուած է ու հաստատուած: Բայց ակնյայտ  է  եւ դառը այն իրողութիւնը, որ հայ գրականութիւնը գրեթէ մշտապէս դժուարութիւններ է կրել, գրողը  չի կարողացել լիովին նուիրուել ստեղծագործական աշխատանքին ու լիարժէք դրսեւորել իր տաղանդը: Ասել է թէ` գրականութիւնը միշտ էլ օգնութեան ու օժանդակութեան կարիք է զգացել:

Այս մտահոգութիւնը, հաւանաբար, ուղեկցում է փոքրաթիւ բոլոր ազգերին, քանզի փոքր է ընթերցողական լսարանը, սահմանափակ` գրքի շուկան: Դեռ հեռաւոր 1911 թուականին Յովհաննէս Թումանեանը դառնութեամբ, բայց նաեւ հասարակութեան, մեծահարուստների ուշադրութիւնը գրաւելու ակնկալիքով գրում-յիշեցնում էր. «Փոքր ազգերի մէջ գրականութիւնը միշտ էլ  պահւում է անհատի, հասարակութեան եւ պետութեան արտաքին միջամտութեամբ ու օժանդակութեամբ»: Նման օժանդակութիւն ե՛ւ  Թումանեանի ժամանակ,  ե՛ւ հետագայում բարեբախտաբար, այս կամ այն չափով եղել է. մենք այսօր սիրով ու խոնարհումով ենք յիշում մշակոյթի ու գրականութեան հանդէպ առանձնայատուկ հոգածութիւն դրսեւորած մեծ բարերարներ Ալեքսանդր Մանթաշեանցին, Գալուստ Կիւլբենկեանին, Ալեք Մանուկեանին, առանց որոնց ազգանուէր պահուածքի գուցէ այսօր չէինք ունենայ հայ դասական գրականութեան մնայուն մի շարք արժէքներ: Անշուշտ, արժանին ենք մատուցում նաեւ մեր ժամանակների մեկենասներ, գրականութեան ու մշակոյթի իսկական բարեկամներ Քըրք Քըրքորեանին, Վահագն Յովնանեանին, Սամուէլ Կարապետեանին, Լուիզ-Սիմոն Մանուկեանին, Արա Աբրահամեանին, Օքրօ Օքրոյեանին, Հրանտ եւ Մանուշակ Սիմոնեաններին եւ ուրիշների:

Աւաղ, մեր օրերում էլ, յատկապէս յետխորհրդային տարիների բերած հասարակական, սոցիալ-տնտեսական, բարոյա-հոգեբանական կտրուկ փոփոխութիւններով պայմանաւորուած, հայ գրողն ու գրականութիւնը դարձեալ լուրջ դժուարութիւնների մէջ յայտնուեցին, եւ ժամանակի թելադրանքով էր, որ ստեղծուեց «Համահայկական գրական հիմնադրամը»: Անցած 10 տարիների ընթացքում այն, յատկապէս հեռուստամարաթոնների միջոցով հանգանակուած գումարներով (2003, 2007, 2011թթ.) կարողացել է նպաստել Երեւանի համայնքների եւ մարզերի գրական կեանքի աշխուժացմանը, գրական մամուլի կայունացմանը, ինչ-որ չափով օժանդակել գրողների ընկերային հարցերի լուծմանը (հիմնադրամի ծախսերի, յատկացումների հաշուետուութիւնը պարբերաբար տպագրուել է «Գրական թերթ»-ում):

Եւ, ահա, տեւական ընդմիջումից յետոյ, հիմնադրամը, անհրաժեշտութեան թելադրանքով, նոր մարաթոն է նախաձեռնել, որը կը հեռարձակուի  Հ2 հեռուստատեսութեամբ ս/թ մարտի 21-ին: Շնորհակալութեամբ յիշելով նախորդ հանգանակութիւնների ժամանակ սրտացաւ վերաբերմունք դրսեւորած բոլո՜ր նուիրատուներին, անկախ գումարի չափից, այս անգամ եւս նոյնպիսի աշխուժութիւն ենք ակնկալում  անհատներից, գործարարներից, հիմնարկ-ձեռնարկութիւններից, հասարակական եւ այլ կազմակերպութիւններից: Անհրաժեշտ միջոցների առկայութեան դէպքում գրական մեր կազմակերպութիւնը գեղեցիկ ու հեռագնայ մի շարք ծրագրեր ունի իրականացնելու թէ՛ Հայաստան-Արցախ-սփիւռք գրական կապերի ամրապնդման, թէ՛ թարգմանական գրականութեան խթանման ու գրահրատարակչական խնդիրների լուծման ուղղութեամբ:

Հեռուստամարաթոնի ամենաակտիւ մասնակիցներին կը շնորհուի «Գրական բարերար» վկայագիր, զգալի գումար փոխանցողների անունները տեղ կը գտնեն գրողների միութեան շէնքի «պատուոյ բարերար» վահանակի վրայ:

«Անպատճա՛ռ պէտք է լինի այդ համազգային հոգացողութիւնը,- եթէ ճշմարիտ է, որ ամբոխներն ու ժողովուրդները գրականութեամբ են ազգ դառնում ու մտնում կուլտուրական ազգերի շարքը, եթէ գրականութիւնը ազգի հոգին է, եթէ նրա փառքն ու պարծանքն է, ինչպէս յայտնի է լուսաւոր աշխարհքներում ամէն օր»:

Սրանք եւս ամենայն հայոց բանաստեղծի խօսքերն են, սիրելի բարեկամներ: Անսանք մեծն Թումանեանի` ժամանակի միջով մեզ  ուղղուած յորդորին եւ իւրաքանչիւրս  մեր հնարաւորութեան  չափով սատար լինենք հայ գրականութեանը` ի շահ ազգային մեր ոգու ամրացման ու ինքնութեան պահպանման:

 

Հայ ժողովրդի ինքնութեան եւ միասնութեան հիմքում դարեր ի վեր դրուած է մշակոյթի ու գրականութեան հիմնաքարը:

Հայաստանի գրողների միութիւնը Հ2 հեռուստաալիքով այս տարուայ մարտի 21-ին կազմակերպելու է հեռուստամարաթոն «Գրականութիւնը ազգի ոգին է» նշանաբանով: Մարաթոնի արդիւնքում կուտակուած գումարը Հայաստանի գրողներու միութեան (ՀԳՄ) «Համահայկական գրական հիմնադրամը» կ՛ուղղի Հայաստան-Արցախ-սփիւռք գրական ծրագրերի իրագործմանը, գրողների ստեղծագործութիւնների հրատարակմանը:

Ակնկալում ենք ձեր օժանդակութիւնը Համահայկական գրական հիմնադրամին:

Յ. Գ.- ՀԳՄ նախագահութեան որոշմամբ, հեռուստամարաթոնի լաւագոյն մասնակիցներին կը շնորհուի «Գրական բարերար» դիպլոմ, իսկ զգալի գումար փոխանցողների անունները տեղ կը գտնեն մեր շէնքի «Պատուոյ բարերար» վահանակի վրայ:

Մեր հաշուեհամարն է`

Հ/կոդ 00250587
AMD 11800121950000
USD 11800221950900
EUR 11800321950800
RUR 11800421950700

Անելիք բանկ ՓԲԸ
Համահայկական գրական հիմնադրամ

Հայաստանի գրողների միութեան նախագահ`                          ԷԴՈՒԱՐԴ ՄԻԼԻՏՈՆԵԱՆ

 

 

 

Նախորդը

Պօղոս Գուբելեանի Գրականութիւնը

Յաջորդը

Օսմանեան Արխիւներէն. Հրաչին Նամակը Վարդգէսին

RelatedPosts

Հայաստանի Քաղաքական Փակուղին Եւ Անոր Յաղթահարման Նախադրեալները
Անդրադարձ

Ընտրութիւններու Եւ Պատերազմի Միջեւ

October 27, 2026
Հայաստան Ուխտագնացութեան Ժամանակ Հռոմի Պապը Ցեղասպանութեան Հարցով Հետեւեցաւ Իր Սրտի Կանչին, Ոչ Թէ Խորհրդատուներուն
Անդրադարձ

Թրքական Հետազօտական Կեդրոնը Բազմիցս Գովաբանած Է Փաշինեանը Եւ Քննադատած` Սփիւռքը

October 27, 2026
Չորրորդ Դասարանի Գծագրութենէն Մինչեւ Արարատի Գագաթը
Անդրադարձ

Չորրորդ Դասարանի Գծագրութենէն Մինչեւ Արարատի Գագաթը

October 26, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.