Երէկ յետմիջօրէին Զուիցերիոյ մէջ տեղի ունեցաւ «Չեմփիընզ լիկ»-ի եւ «Եուրոփա լիկ»-ի ֆութպոլի մրցաշարքերու քառորդ աւարտականի մրցումներուն վիճակաձգութիւնը:
Առաջինին գծով բաւական զօրաւոր եւ տաք ճակատումներ պիտի ըլլան Պայէրն Միւնիխ – Ռէալ Մատրիտ եւ Եուվենթուս – Պարսելոնա մրցումները:
Ինչ կը վերաբերի երկրորդին, Մանչեսթըր Եունայթըտի մրցակիցը պիտի ըլլայ Անտըրլեխթը (Պելճիքա):
Ստորեւ` վիճակաձգութեան արդիւնքը.
«ՉԵՄՓԻԸՆԶ ԼԻԿ»
Աթլեթիքօ Մատրիտ (Սպանիա) – Լայսթըր Սիթի (Անգլիա)
Պորուսիա Տորթմունտ (Գերմանիա) – Մոնաքօ (Ֆրանսա)
Պայէրն Միւնիխ (Գերմանիա) – Ռէալ Մատրիտ (Սպանիա)
Եուվենթուս (Իտալիա) – Պարսելոնա (Սպանիա)
Երթի մրցումները տեղի պիտի ունենան 11 կամ 12 ապրիլին, իսկ դարձի մրցումները` 18 կամ 19 ապրիլին:
«ԵՈՒՐՈՓԱ ԼԻԿ»
Անտըրլեխթ (Պելճիքա) – Մանչեսթըր Եունայթըտ (Անգլիա)
Սելթա Վիկօ (Սպանիա) – Կենք (Պելճիքա)
Այաքս Ամսթերտամ (Հոլանտա) – Շալքէ (Գերմանիա)
Լիոն (Ֆրանսա) – Պեշիքթաշ (Թուրքիա)
Երթի մրցումները տեղի պիտի ունենան 13 ապրիլին, իսկ դարձի մրցումները` շաբաթ մը ետք: