Պոլսոյ մէջ (Թուրքիա) տեղի ունեցող ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարքին երկրորդ օրը Հայաստանի խումբը տիրացաւ պրոնզ մետալի մը` շնորհիւ Վոլոդյա Ֆրանգուլեանի (61 քկ):
Գրիգոր Գրիգորեան (74 քկ) եւ Վարուժան Կոջոյեան (74 քկ) պարտութիւն կրեցին պրոնզէ մետալի համար իրենց մղած պայքարին մէջ:
Նշենք, որ մրցաշարքին առաջին օրը Գարիկ Բարսեղեան (57 քկ) եւ Վալտեր Մարգարեան (70 քկ) երկուքական յաղթանակ տօնելէ ետք պայքարը լքեցին:
Այս մրցաշարքին, Հայաստանի վերջին ներկայացուցիչները պիտի ըլլան Նարեկ Սիրունեան (65 քկ), Վահէ Թամրազեան (87 քկ), Գէորգի Կետոյեւ եւ Շամիր Աթեան (97 քկ):