Լիբանանի ֆութպոլի Բ. դասակարգի ախոյեանութեան 21-րդ եւ նախավերջին հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ, այսօր` շաբաթ, 11 մարտին, յետմիջօրէի ժամը 15:00-ին, ՀՄԸՄ-ի ֆութպոլի ներկայացուցչական խումբը Պուրճ Համուտի քաղաքապետարանի դաշտին վրայ կը հիւրընկալէ Շեպիպեթ Մազրաան:
ՀՄԸՄ-ի համակիրներէն կ՛ակնկալուի ուղղուիլ դաշտ եւ քաջալերել իրենց կազմը:
Ստորեւ` 21-րդ հանգրուանի մրցումներուն յայտագիրը.
ՇԱԲԱԹ, 11 ՄԱՐՏ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
Սաժես – Ահլի Սայտա | 15:00 | Սաֆա |
ՀՄԸՄ – Շեպիպեթ Մազրաա | 15:00 | Պուրճ Համուտ |
ԿԻՐԱԿԻ, 12 ՄԱՐՏ. | ||
Իսլահ Պըրժ Շիմալի – Շապապ Ղազիէ | 15:00 | Պհամտուն |
Շապապ Արապի – Ամալ Մաարաքէ | 15:00 | Սաֆա |
Մապարրա – Ահլի Նապաթիէ | 15:00 | Ահտ |
Ռիատա Ուալ Ատապ – Նասեր Պար Էլիաս | 15:00 | Թրիփոլի |