
Երէկ ՖԻՖԱ-ն հրապարակեց աշխարհի ֆութպոլի ազգային խումբերուն միջազգային նոր դասաւորումը:
Թէեւ Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականը նախորդ դասաւորման հրապարակումէն ետք որեւէ մրցում չկատարեց, բայց 3 դիրքի նահանջ մը արձանագրելով այժմ կը գրաւէ 85-րդ դիրքը` 422 կէտով:
Լաւագոյն տասնեակին մէջ որեւէ փոփոխութիւն տեղի չունեցաւ:
2018-ի մոնտիալի զտումի մրցաշարքին Հայաստանի մրցակիցները, կը գրաւեն հետեւեալ դիրքերը. Լեհաստան` 12-րդ, Ռումանիա, 39-րդ, Դանիա` 48-րդ, Մոնթենեկրօ` 64-րդ եւ Ղազախստան` 94-րդ:
Նշենք, որ Մոնտիալի զտումի մրցումներուն ծիրին մէջ, Հայաստան իր յաջորդ մրցումը կը կատարէ 26 մարտին, երբ Երեւանի մէջ կը հիւրընկալէ Ղազախստանը:
Ստորեւ` այս ամսուան դասաւորումը. (փակագիծերուն մէջ` նշեալ հաւաքականներուն գրաւած նախկին դիրքերը).
| ԿԷՏ | |
| 1.- (1) Արժանթին | 1644 |
| 2.- (2) Պրազիլ | 1534 |
| 3.- (3) Գերմանիա | 1443 |
| 4.- (4) Չիլի | 1389 |
| 5.- (5) Պելճիքա | 1379 |
| 85.- (82) ՀԱՅԱՍՏԱՆ | 414 |
| 86.- (86) Չինաստան | 407 |
| 89.- (89) Ազրպէյճան | 380 |


