26 մարտին, Երեւանի ժամանակացոյցով ժամը 20:00-ին, Վազգէն Սարգսեանի անուան հանրապետական մարզադաշտին վրայ տեղի պիտի ունենայ Հայաստան – Ղազախստան մրցումը, որ կ՛իյնայ 2018-ի մոնտիալի զտումի մրցաշարքին ծիրին մէջ:
Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչ Արթուր Պետրոսեան հրապարակեց անունները արտասահմանի մէջ հանդէս եկող 18 ֆութպոլիստներուն, որոնք նախապատրաստական հաւաքին մասնակցելու հրաւէր ստացան:
Հայաստանի ախոյեանութեան մասնակցող ֆութպոլիստներուն եւ հաւաքականին վերջնական անուանացանկը պիտի հրապարակուի աւելի ուշ:
Ստորեւ` այդ 18 ֆութպոլիստներուն ցանկը.
Լեւոն Հայրապետեան (Փայքան, Իրան), Հրայր Մկոյեան (Իսթիղլալ, Իրան), Վարազդատ Հարոյեան (Փատիտ, Իրան), Տարօն Ոսկանեան (Քարմիոթիսա, Կիպրոս), Յովհաննէս Համբարձումեան (Վարտար, Մակեդոնիա), Կամօ Յովհաննիսեան (Թորփետօ-Փելազ, Պիելոռուսիա), Կայել Անտոնեան (Վերիա, Յունաստան), Գոռ Մալաքեան (Սթալ, Ուքրանիա), Էտկար Մալաքեան (Սթալ, Ուքրանիա), Հենրիխ Մխիթարեան (Մանչեսթըր Եունայթըտ, Անգլիա), Մարքոս Փիցելլի (Քսանթի, Յունաստան), Արազ Օզպիլիս (Պեշիքթաշ, Թուրքիա), Գէորգ Ղազարեան (Մարիթիմօ, Փորթուգալ), Տիգրան Բարսեղեան (Վարտար, Մակեդոնիա), Արտեոմ Սիմոնեան (Լէ Մոն, Զուիցերիա), Արթուր Սարգիսով (Ենիսէյ, Ռուսիա), Ռուսլան Քորեան (Խապարովսք, Ռուսիա), եւ Էտկար Մանուչարեան (Ուրալ, Ռուսիա):