Լիբանանի պասքեթպոլի աղջկանց Ա. դասակարգի ախոյեանութեան դարձի 5-րդ հանգրուանին ծիրին մէջ, այսօր` չորեքշաբթի, 8 մարտին, ՀՄԸՄ Անթիլիասի աղջկանց խումբը կը մրցի Շեպիպէ Շիահի դէմ:
Մրցումը, որ տեղի պիտի ունենայ «Աղբալեան-ՀՄԸՄ» մարզամշակութային համալիրի «Ատոմ եւ Սելլա Թնճուկեան» մարզադաշտին վրայ, պիտի սկսի ժամը 20:30-ին:
ՀՄԸՄ Անթիլիասի աղջիկներէն կ՛ակնկալուի տպաւորիչ ներկայացում մը կատարելով ամէն գնով յաղթանակ արձանագրել, իսկ խումբին համակիրներէն ուղղուիլ դաշտ եւ քաջալերել իրենց կազմը:
Դասաւորումը այժմ կը ներկայացնէ հետեւեալ պատկերը.
| ՄՐՑ. | ՅԱՂԹ. | ՊԱՐՏ. | ԿԷՏ | |
| 1.- Ռիատի Պէյրութ | 11 | 11 | 0 | 33 |
| 2.- Անդրանիկ Պէյրութ | 11 | 8 | 3 | 27 |
| 3.- ՀՄԸՄ Անթիլիաս | 9 | 7 | 2 | 23 |
| 4.- Շեպիպէ Շիահ | 9 | 4 | 5 | 17 |
| 5.- Հուփս | 10 | 3 | 7 | 16 |
| 6.- Թատամոն Զուք | 10 | 2 | 8 | 14 |
| 7.- Անդրանիկ Սին Էլ Ֆիլ | 10 | 0 | 10 | 10 |


