Նախորդ շաբաթավերջին վերսկսաւ Հայաստանի ֆութպոլի բարձրագոյն դասակարգի ախոյեանութիւնը, երբ տեղի ունեցան 18-րդ հանգրուանի մրցումները:
Ալաշկերտ 2-1 արդիւնքով յաղթեց Բանանցին, Շիրակ նուազագոյն հաշիւով առաւելութեան հասաւ Արարատի նկատմամբ, իսկ Գանձասար Կապան 2 անպատասխան կոլ նշանակեց Փիւնիկի դէմ իր կատարած մրցումին:
Ստորեւ` դասաւորումը.
ԿԷՏ | |
1.- Շիրակ | 37 (19-8) |
2.- Ալաշկերտ | 33 (29-18) |
3.- Գանձասար-Կապան | 30 (21-14) |
4.- Փիւնիկ | 27 (18-14) |
5.- Բանանց | 16 (15-27) |
6.- Արարատ | 6 (7-28) |
ՆՇԵՆՔ, որ ռմբաձիգներուն ընդհանուր դասաւորման պարագլուխի դիրքը այժմ կը գրաւէ Գեղամ Յարութիւնեան (Գանձասար-Կապան), որ նշանակած է 8 կոլ: