
Նախորդ շաբաթավերջին աւարտեցան Լիբանանի ֆութսալի Բ. դասակարգի ախոյեանութեան մրցումները, երբ կատարուեցան 20-րդ եւ վերջին հանգրուանի մրցումները:
Արձանագրելով իր 16-րդ յաղթանակը` Լուէյզի Իրաւաբաններու սենտիքային դէմ (15-2) հանդիսացաւ ախոյեան եւ բնականաբար բարձրացաւ Ա. դասակարգ:
Նշենք, որ Լուէյզի ապահոված է նաեւ Լիբանանի ֆութսալի բաժակի մրցաշարքի կիսաւարտականի իր տոմսը: Կիսաւարտականին անիկա կը ճակատի Ղըպէյրիի դէմ:
Խումբին մարզիչն է Ռապիհ Տիպ, մինչ Լուէյզի իր կազմին մէջ ունի հայ մարզիկ մը` Սերժ Գույումճեան:
Լուէյզիի նախագահ հայր Շարպել Հատտատ շնորհաւորելէ ետք բոլորը յոյս յայտնեց, որ յառաջիկայ տարեշրջանին խումբը իր յաջողութիւնները փորձէ շարունակել Ա. դասակարգին մէջ ալ:
Ստորեւ` վերջնական դասաւորումը.
| ԿԷՏ | |
| 1.- Լուէյզի | 49 (130-47) |
| 2.- Ղըպէյրի | 47 (114-48) |
| 3.- Ներքին ապահովական ուժեր | 46 (130-67) |
| 4.- Ամալ Պիքֆայա | 44 (93-52) |
| 5.- ՀՄԸՄ Պուրճ Համուտ | 34 (76-63) |
| 6.- Ահլի Սայտա | 28 (58-77) |
| 7.- Ռաուտա | 23 (67-73) |
| 8.- «Ճէյ. Էս. Քէյ.» | 22 (57-58) |
| 9.- «Էյ. Եու. Սի. Ի.» | 19 (52-81) |
| 10.- Ժամհուր | 12 (70-144) |
| 11.- Իրաւաբաններու սենտիքա | 0 (19-156) |


