Լիբանանի ֆութպոլի Բ. դասակարգի ախոյեանութեան 19-րդ հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ, շաբաթ, 25 փետրուարին, ՀՄԸՄ-ի ֆութպոլի ներկայացուցչական խումբը, որ Պուրճ Համուտի քաղաքապետարանի դաշտին վրայ հիւրընկալեց Սաժեսը, 2-0 արդիւնքով յաղթանակ մը արձանագրեց:
Մրցումին 23-րդ վայրկեանին, հայրենի ֆութպոլիստ Գէորգ Օհանեան բացաւ հաշիւը (փենալթիով), իսկ 79-րդ վայրկեանին Սերժ Օսքեան արդիւնքը վերածեց 2-0-ի:
Մրցումին 88-րդ վայրկեանին Սաժես ձեռք ձգեց փենալթի մը, սակայն բերդապահ Յարութ Սարգիս վարպետօրէն զսպեց Սաժեսի մարզիկին հարուածը:
ՀՄԸՄ, որ այսպիսով արձանագրեց տարեշրջանի իր 6-րդ յաղթանակը, իր տրամադրութեան տակ ունեցաւ 23 կէտ, մինչ Սաժեսի կէտերը մնացին 18:
Ստորեւ` դասաւորումը.
ԿԷՏ | |
1.- Շապապ Արապի | 42 (39-13) |
2.- Շապապ Ղազիէ | 40 (45-21) |
3.- Իսլահ Պըրժ Շիմալի | 39 (40-22) |
4.- Մապարրա | 31 (27-26) |
5.- Նասեր Պար Էլիաս | 27 (19-21) |
6.- Ահլի Նապաթիէ | 26 (16-17) |
7.- ՀՄԸՄ | 23 (27-27) |
8.- Ահլի Սայտա | 22 (26-26) |
9.- Ամալ Մաարաքէ | 21 (23-34) |
10.- Սաժես | 18 (24-41) |
11.- Ռիատա Ուալ Ատապ | 14 (24-39) |
12.- Շեպիպեթ Մազրաա | 12 (17-40) |