Լիբանանի Ա. դասակարգի տղոց ախոյեանութեան իր մասնակցութիւնը բերող Թատամոն Զուքի կողմէ հրապարակուած պաշտօնական հաղորդագրութեան մը մէջ նշուեցաւ, որ ակումբի նախկին մարզիչ Միոտրակ Փերիսիչ վերադարձաւ խումբ եւ փոխարինեց ամերիկացի Փոլ Քաֆթըրը:
Նախորդ տարեշրջանին սերպ Փերիսիչի հետ Թատամոն արձանագրեց բաւական լաւ արդիւնքներ:
Դասաւորումը այժմ կը պարզէ հետեւեալ պատկերը.
ՅԱՂԹ. | ՊԱՐՏ. | |
1.- ՀՄԸՄ | 10 | 1 |
2.- Պիպլոս | 10 | 2 |
3.- Ռիատի | 9 | 3 |
4.- Մութթահետ | 7 | 6 |
5.- Լուէյզի | 6 | 6 |
6.- Թատամոն | 5 | 7 |
7.- Շանվիլ | 4 | 9 |
8.- Սաժես | 4 | 8 |
9.- Հուփս | 3 | 10 |
10.- Մէյրուպա | 3 | 10 |