
– Հենրիխ Մխիթարեանի Կոլի Փոխանցումը Նպաստեց Մանչեսթըր Եունայթըտի Յաղթանակին
– Պարսելոնա Դժուարութեամբ Պարտութեան Մատնեց Լեկանեսը
Նախորդ շաբաթավերջին Եւրոպայի մէջ տեղի ունեցան ֆութպոլի ախոյեանութեան մրցումները, բացի Անգլիայէն, ուր տեղի ունեցան բաժակի մրցաշարքի 5-րդ հանգրուանի մրցումները:
Մանչեսթըր Եունայթըտ, որ հիւրն էր Պլեքպըրնի (Բ. դասակարգ), 2-1 արդիւնքով յաղթանակ մը արձանագրելով ապահովեց քառորդ աւարտականի իր տոմսը, ուր կը մրցի Չելսիի դէմ:
Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականի խմբապետ Հենրիխ Մխիթարեան, որ իբրեւ հիմնական մարզիկ դաշտ ներկայանալով մասնակցեցաւ ամբողջ մրցումին, մեծապէս նպաստեց իր կազմին արձանագրած այս յաղթանակին` նկատի ունենալով, որ անոր կատարած փոխանցումէն ետք Զլաթան Իպրահիմովիչ նշանակեց յաղթանակի կոլը (75-րդ): Եունայթըտի առաջին կոլը նշանակեց Մարքուս Ռեշֆորտ (27-րդ):
Կոլի այս փոխանցումը կատարելով` 28 տարեկան հայ ֆութպոլիստը ճանչցուեցաւ իբրեւ մրցումին լաւագոյն խաղացողը:
Վուլվզի դէմ տեղի ունեցած մրցումին, Չելսի իր յաղթանակը արձանագրեց (2-0)` շնորհիւ Փետրօ Ռոտրիկեզի (65-րդ) եւ Տիեկօ Քոսթայի (89-րդ) նշանակած կոլերուն:
Իտալիոյ մէջ Եուվենթուս ամրապնդեց պարագլուխի իր դիրքը եւ իր տրամադրութեան տակ ունեցաւ 63 կէտ` 4-1 արդիւնքով յաղթելէ ետք Փալերմոյի: Փաուլօ Տիպալա նշանակեց 2 կոլ:
Միլանօ քաղաքի երկու կազմերը յաղթանակներ արձանագրեցին: Ինթեր Միլան 1-0 արդիւնքով յաղթական վերադարձաւ Պոլոնիայի դաշտէն, մինչ Ա. Սէ. Միլան 2-1 արդիւնքով յաղթեց Ֆիորենթինային:
Իր կարգին, յաղթանակ արձանագրեց Ա. Էս. Ռոմա` 4-1 արդիւնքով պարտութեան մատնելով Թորինոն:

Սպանիոյ մէջ, Ռէալ Մատրիտ մնաց առաջին` կէտի մը տարբերութեամբ գերազանցելով Պարսելոնան: 2-0 արդիւնքով յաղթելէ ետք Էսփանիոլի: Ալվարօ Մորաթա (33-րդ) եւ Կերըթ Պէյլ (83-րդ) նշանակեցին Ռէալի կոլերը` աւելի քան 75 հազար հանդիսատեսներու ներկայութեան:
Նշենք սակայն, որ Ռէալ Մատրիտ 2 մրցում նուազ կատարած է:

Պարսելոնա քիչ մը դժուար յաղթանակ մը արձանագրեց վտանգաւոր դիրքի վրայ գտնուող (17-րդ) Լեկանեսի դէմ, երբ մրցումին առաջին կոլը նշանակած Լիոնել Մեսսի (4-րդ) կերտեց իր կազմին յաղթանակը (2-1)` մրցումին վերջին վայրկեանին… փենալթիով, աւելի քան 63 հազար հանդիսատեսներու ներկայութեան:
Գերմանիոյ մէջ, պարագլուխի դիրքը գրաւող Պայէրն Միւնիխ պարտութենէ մը փրկուեցաւ, երբ Հերթա Պերլինի դէմ տեղի ունեցած մրցումին (1-1) կորսուած վայրկեաններուն Ռոպերթ Լեւանտովսքի նշանակեց իր կազմին փրկարար կոլը: Մրցումին ներկայ էր շուրջ 75 հազար հանդիսատես:
Անոր ետին 2-րդ դիրքը գրաւող (5 կէտի տարբերութեամբ) Լայփցիկ 2-1 արդիւնքով յաղթեց Պորուսիա Մէօնշընկլատպախին:
Վերջապէս, Ֆրանսայի մէջ, Մոնաքոյի (առաջին) եւ Փարիզ Սեն Ժերմենի (երկրորդ) արձանագրած հաւասարութիւններէն մեծագոյն օգտուողը եղաւ երրորդ դիրքին վրայ գտնուող Նիս, որ 1-0 արդիւնքով յաղթական վերադարձաւ Լորիանի դաշտէն: Նիսի մարզիկներէն Մարիօ Պալոթելլի 68-րդ վայրկեանին կարմիր քարտ մը ստացաւ:
Յաղթանակ արձանագրեց նաեւ Մարսէյ` 2-0 արդիւնքով յաղթելով Ռեննի:
Ստորեւ` շաբաթավերջին տեղի ունեցած մրցումներուն արդիւնքները.
ԻՏԱԼԻԱ. 25-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
|
Աթալանթա – Քրոթոնէ | 1-0 |
Էմփոլի – Լացիօ Ռոմա | 1-2 |
Պոլոնիա – Ինթեր Միլան | 0-1 |
Քիեւօ Վերոնա – Նափոլի | 1-3 |
Փեսքարա – Ճենովա | 5-0 |
Սամտորիա – Քալիարի | 1-1 |
Ուտինեզէ – Սասուոլօ | 1-2 |
Ա. Էս. Ռոմա – Թորինօ | 4-1 |
Ա. Սէ. Միլան – Ֆիորենթինա | 2-1 |
Եուվենթուս – Փալերմօ | 4-1 |
ՍՊԱՆԻԱ. 23-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
|
Սփորթինկ Խիխոն – Աթլեթիքօ Մատրիտ | 1-4 |
Ռէալ Մատրիտ – Էսփանիոլ | 2-0 |
Տեփորթիւօ Քորունա – Ալաւես | 0-1 |
Սեւիլլա – Էյպար | 2-0 |
Ռէալ Սոսիետատ – Վիարէալ | 0-1 |
Վալենսիա – Աթլեթիքօ Պիլպաօ | 2-0 |
Սելթա Վիկօ – Օսասունա | 3-0 |
Պարսելոնա – Լեկանես | 2-1 |
ԵՐԿՈՒՇԱԲԹԻ | ԺԱՄ |
Մալակա (14) – Լաս Փալմաս (11) | 21:45 |
ԳԵՐՄԱՆԻԱ. 21-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
|
Պորուսիա Տորթմունտ – Վոլֆսպուրկ | 3-0 |
Այնթրախթ Ֆրանքֆորթ – Ինկոլսթատ | 0-2 |
Հերթա Պերլին – Պայէրն Միւնիխ | 1-1 |
Հոֆընհայմ – Տարմսթատ | 2-0 |
Մայնց-05 – Վերտըր Պրեմըն | 0-2 |
Համպուրկ – Ֆրայպուրկ | 2-2 |
Մէօնշընկլատպախ – Լայփցիկ | 1-2 |
Քէօլն – Շալքէ | 1-1 |
ՖՐԱՆՍԱ. 26-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | |
Մարսէյ – Ռենն | 2-0 |
Անժէ – Նանսի | 1-0 |
Քան – Լիլ | 0-1 |
Լորիան – Նիս | 0-1 |
Մես – Նանթ | 1-1 |
Պասթիա – Մոնաքօ | 1-1 |
Պորտօ – Կենկան | 3-0 |
Լիոն – Տիժոն | 4-2 |
Մոնփելիէ – Սենթ Էթիեն | 2-1 |
Փարիզ Սեն Ժերմեն – Թուլուզ | 0-0 |
ԱՆԳԼԻՈՅ ԲԱԺԱԿ. |
|
Պըրնլի – Լինքոլն | 0-1 |
Հատըրսֆիլտ (Բ.) – Մանչեսթըր Սիթի | 0-0 |
Միտըլզպորօ – Օքսֆորտ (Գ.) | 3-2 |
Միլուոլ (Գ.) – Լայսթըր Սիթի | 1-0 |
Վուլվզ (Բ.) – Չելսի | 0-2 |
Ֆուլհեմ (Բ.) – Թոթենհամ | 0-3 |
Պլեքպըրն (Բ.) – Մանչեսթըր Եունայթըտ | 1-2 |
ԵՐԿՈՒՇԱԲԹԻ | ԺԱՄ |
Սաթըն Եունայթըտ (Դ.) – Արսենալ | 21:55 |