Իր գումարած շաբաթական հերթական ժողովին, Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը տուաւ շարք մը որոշումներ` վաւերացնելէ ետք նախորդ շաբաթավերջին արձանագրուած մրցումներուն արդիւնքները:
Հրապարակուեցաւ շաբաթավերջի մրցումներուն յայտագիրը, որ պիտի ընթանայ հետեւեալ ձեւով.
Ա. ԴԱՍԱԿԱՐԳ. 17-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
||
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 16 ՓԵՏՐՈՒԱՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
Սաֆա – Ախա Ահլի Ալէյ | 14:15 | Ահտ |
ՈՒՐԲԱԹ, 17 ՓԵՏՐՈՒԱՐ | ||
Իժթիմահի – Ահտ | 14:15 | Պհամտուն |
Նըժմէ – Թատամոն Սուր | 15:00 | Թրիփոլի |
ՇԱԲԱԹ, 18 ՓԵՏՐՈՒԱՐ | ||
Սալամ Զղարթա – Թրիփոլի | 14:15 | Զղարթա |
Ռասինկ – Անսար | 15:30 | Սայտա |
ԿԻՐԱԿԻ, 19 ՓԵՏՐՈՒԱՐ | ||
Նեպի Շիթ – Շապապ Սահել | 14:15 | Նեպի Շիթ |
Բ. ԴԱՍԱԿԱՐԳ. 18-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
||
ՈՒՐԲԱԹ, 17 ՓԵՏՐՈՒԱՐ | ||
Իսլահ Պըրժ Շիմալի – Ամալ Մաարաքէ | 14:15 | Սուր |
Ահլի Սայտա – ՀՄԸՄ | 14:15 | Սայտա |
Ռիատա Ուալ Ատապ – Սաժես | 14:15 | Զղարթա |
ՇԱԲԱԹ, 18 ՓԵՏՐՈՒԱՐ | ||
Շապապ Արապի – Ահլի Նապաթիէ | 14:15 | Սաֆա |
Մապարրա – Շապապ Ղազիէ | 14:15 | Ահտ |
ԿԻՐԱԿԻ, 19 ՓԵՏՐՈՒԱՐ | ||
Շեպիպեթ Մազրաա – Նասեր Պար Էլիաս | 14:15 | Սաֆա |
Գ. ԴԱՍԱԿԱՐԳ. 14-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
||
ԿԻՐԱԿԻ, 19 ՓԵՏՐՈՒԱՐ | ||
Անսար Հաուարա – ՀՄՄ | 14:15 | Զղարթա |
Ֆետերասիոնը մէկ միլիոն լիբանանեան ոսկիի տուգանքի ենթարկեց Ամալ Մաարաքէն:
Իրենց երրորդ դեղին քարտը ստացած ըլլալուն համար մէկական մրցումով կախակայուեցան շարք մը մարզիկներ, որոնց կարգին` Յակոբ Տօնապետեան եւ Սարգիս Ազնաւուր (ՀՄԸՄ):
Նահտա Պար Էլիաս մէկ միլիոն լիբանանեան ոսկիի տուգանքի ենթարկուեցաւ:
Պէյրութի դրամատան ֆութսալի խումբը Լիբանանի ֆութսալի բաժակի մրցաշարքի 1-16-րդ հանգրուանին գծով Ամալ Պիքֆայայի դէմ իր կատարած մրցումին պարտուած հռչակուեցաւ` նկատի ունենալով, որ անիկա դաշտ ներկայացուց կախակայուած մարզիկ մը:
Ատկէ բացի, անիկա մէկ միլիոն լիբանանեան ոսկիի տուգանքի ենթարկուեցաւ:
Իրենց երրորդ դեղին քարտը ստացած ըլլալնուն համար մէկական մրցումով կախակայուեցան Ժատ Իպրահիմ եւ Պասել Ֆաքիհ (ՀՄԸՄ Պէյրութ, ֆութսալ, Գ. դասակարգ):