
Լիբանանի ֆութպոլի Բ. դասակարգի ախոյեանութեան 17-րդ հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ, երէկ` կիրակի, 12 փետրուարին ՀՄԸՄ-ի ֆութպոլի ներկայացուցչական խումբը, Սուրի քաղաքապետարանի դաշտին վրայ 1-1 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց Ամալ Մաարաքէի հետ:
Մրցումին 71-րդ վայրկեանին, Ամալ Մաարաքէ նշանակեց կոլ մը` շնորհիւ Ահմետ Թրատի:
Այս կոլին նշանակումէն կարճ ատեն մը ետք, օրուան իրաւարարը փենալթի մը զլացաւ ՀՄԸՄ-ի:
ՀՄԸՄ յաջողեցաւ կէտով մը վերադառնալ Պէյրութ, երբ մրցումին կորսուած վայրկեաններուն (96-րդ) Ալի Ռիֆահի նշանակեց ՀՄԸՄ-ի հաւասարութեան կոլը:
Իր արձանագրած այս յաղթանակէն ետք, ՀՄԸՄ մնաց 9-րդ դիրքին վրայ` իր տրամադրութեան տակ ունենալով 19 կէտ:
Նշենք, որ ՀՄԸՄ ցարդ արձանագրած է 5 յաղթանակ, 4 հաւասարութիւն եւ կրած 8 պարտութիւն:
Ստորեւ` դասաւորումը.
ԿԷՏ | |
1.- Շապապ Ղազիէ | 37 (40-18) |
2.- Իսլահ Պըրժ Շիմալի | 37 (39-21) |
3.- Շապապ Արապի | 36 (37-13) |
4.- Մապարրա | 28 (25-24) |
5.- Ահլի Նապաթիէ | 25 (16-16) |
6.- Նասեր Պար Էլիաս | 23 (16-20) |
7.- Ահլի Սայտա | 20 (25-25) |
8.- Ամալ Մաարաքէ | 20 (21-29) |
9.- ՀՄԸՄ | 19 (24-26) |
10.- Սաժես | 17 (22-37) |
11.- Ռիատա Ուալ Ատապ | 13 (19-33) |
12.- Շեպիպեթ Մազրաա | 9 (12-34) |