– Չելսի, Եուվենթուս, Ռէալ Մատրիտ,
Պայէրն Միւնիխ Եւ Մոնաքօ Ամրապնդեցին
Պարագլուխի Իրենց Դիրքերը
– Պարսելոնա` Մեծագոյն Յաղթականը
Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցան եւրոպական ֆութպոլի ախոյեանութեան մրցումները:
Այն խումբերը, որոնք վաղը եւ չորեքշաբթի «Չեմփիընզ լիկ»-ի ֆութպոլի մրցաշարքին գծով մրցումներ ունին կատարելիք, իրենց ճակատումները կատարեցին շաբաթ օր:
Անգլիոյ ախոյեանութեան ծիրին մէջ, թէեւ Չելսի 1-1 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց Պըրնլիի դաշտին վրայ, սակայն յաջողեցաւ ամրապնդել պարագլուխի իր դիրքը եւ 10 կէտի առաւելութիւն մը ունենալ իր անմիջական մրցակիցին` Թոթենհամի վրայ, որ Լիվըրփուլի դաշտին վրայ 2-0 արդիւնքով պարտութիւն մը կրեց:
Լիվըրփուլի կոլերը նշանակեց Սատիօ Մանէ (16-րդ եւ 18-րդ):
Աւելի քան 75 հազար հանդիսատեսներու ներկայութեան, Մանչեսթըր Եունայթըտ 2-0 արդիւնքով յաղթեց իր հիւրին` Ուաթֆորտի: Խուան Մաթթա (32-րդ) եւ Անթոնի Մարթիալ (60-րդ) նշանակեցին Եունայթըտի կոլերը:

Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականի միջնապահ Հենրիխ Մխիթարեան, որ դաշտ ներկայացած էր իբրեւ հիմնական մարզիկ, 89-րդ վայրկեանին փոխարինուեցաւ այլ մարզիկով մը:
Եունայթըտ (6-րդ) այժմ ունի 48 կէտ եւ 12 կէտով ետ կը մնայ Չելսիէն:
Հալ Սիթիի դէմ տեղի ունեցած մրցումին (2-0), Ալեքսիս Սանչես նշանակեց Արսենալի կոլերը:
Իտալիոյ մէջ, Կոնզալօ Հիկուայինի նշանակած 2 կոլերուն շնորհիւ (37-րդ եւ 48-րդ), Եուվենթուս յաղթեց Քալիարիի եւ ամրապնդեց պարագլուխի իր դիրքը:
Կոլերով հարուստ մրցումէ մը ետք աւարտեցաւ Թորինօ – Փեսքարա ճակատումը` ի նպաստ առաջինին` 5-3 արդիւնքով:
Այսօր կ՛աւարտի 24-րդ հանգրուանը, երբ Լացիօ Ռոմա կը հիւրընկալէ Ա. Սէ. Միլանը` բաւական հետաքրքրական ճակատումի մը ընթացքին:
Սպանիոյ մէջ, Ռէալ Մատրիտ, որ յետաձգուած 2 մրցում ունի կատարելիք, ամրապնդեց պարագլուխի իր դիրքը` 3-1 արդիւնքով յաղթական վերադառնալէ ետք Օսասունայի դաշտէն:
Քրիսթիանօ Ռոնալտօ (24-րդ), Իսքօ (62-րդ) եւ Լուքաս Վասքուես (93-րդ) նշանակեցին Ռէալի կոլերը:
Իր կարգին, Պարսելոնա իր դաշտէն դուրս տպաւորիչ յաղթանակ մը արձանագրեց, երբ 6-0 արդիւնքով ծանր պարտութեան մատնեց իր հիւրը` Ալաւեսը:
Պարսայի կոլերը նշանակեցին Լուիս Սուարեզ (37-րդ եւ 67-րդ), Նէյմար (40-րդ), Լիոնել Մեսսի (59-րդ) եւ Ալեքսիս (63-րդ` սխալմամբ իր բերդին մէջ):
Գերմանիոյ մէջ, պարագլուխի դիրքը գրաւող Պայէրն Միւնիխ 2-0 արդիւնքով յաղթական վերադառնալէ ետք Ինկոլսթատի դաշտէն, աւելի ամրապնդեց իր դիրքը եւ այժմ ունի եօթը կէտի առաւելութիւն մը իր անմիջական մրցակիցին` Լայփցիկի վրայ, որ իր դաշտին վրայ 3-0 արդիւնքով անակնկալ պարտութիւն մը կրեց վտանգաւոր դիրքին վրայ գտնուող Համպուրկէն:
Պայէրնի կոլերը նշանակուեցան մրցումին վերջին վայրկեանին եւ կորսուած վայրկեաններուն` շնորհիւ Արթուրօ Վիտալի եւ Արժեն Ռոպենի:
Այլ անակնկալ պարտութիւն մը կրեց նաեւ Պորուսիա Տորթմունտ` վերջին դիրքին վրայ գտնուող Տարմսթատէն:
Ֆրանսայի մէջ եւս, Մոնաքօ ամրապնդեց պարագլուխի իր դիրքը` 5-0 արդիւնքով ծանր պարտութեան մատնելէ ետք իր հիւրը` Մեսը: Քիլիան Մպափփէ Լոթեն հեթրիք մը իրագործեց (8-րդ, 20-րդ եւ 50-րդ):
Նիս նահանջեց 3-րդ դիրք` իր տեղը զիջելով Փարիզ Սեն Ժերմենի, 2-2 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրելէ ետք Ռեննի հետ:
Ստորեւ` շաբաթավերջին տեղի ունեցած մրցումներուն արդիւնքները.
ԱՆԳԼԻԱ. 25-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
|
Արսենալ – Հալ Սիթի | 2-0 |
Մանչեսթըր Եունայթըտ – Ուաթֆորտ | 2-0 |
Միտըլզպորօ – Էվըրթըն | 0-0 |
Սթոք Սիթի – Քրիսթալ Փալաս | 1-0 |
Սանտըրլենտ – Սաութհեմփթըն | 0-4 |
Ուեսթ Համ – Ուեսթ Պրոմուիչ | 2-2 |
Լիվըրփուլ – Թոթենհամ | 2-0 |
Պըրնլի – Չելսի | 1-1 |
Սուանզի – Լայսթըր Սիթի | 2-0 |
ԵՐԿՈՒՇԱԲԹԻ | ԺԱՄ |
Պուրնըմաութ (14) – Մանչեսթըր Սիթի (3) | 22:00 |
ԻՏԱԼԻԱ. 24-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ |
|
Ֆիորենթինա – Ուտինեզէ | 3-0 |
Քրոթոնէ – Ա. Էս. Ռոմա | 0-2 |
Ինթեր Միլան – Էմփոլի | 2-0 |
Փալերմօ – Աթալանթա | 1-3 |
Սասուոլօ – Քիեւօ Վերոնա | 1-3 |
Թորինօ – Փեսքարա | 5-3 |
Սամտորիա – Պոլոնիա | 3-1 |
Քալիարի – Եուվենթուս | 0-2 |
ԵՐԿՈՒՇԱԲԹԻ | ԺԱՄ |
Լացիօ Ռոմա (4) – Ա. Սէ. Միլան (7) | 21:45 |
ՍՊԱՆԻԱ. 22-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
|
Ռէալ Պեթիս – Վալենսիա | 0-0 |
Ալաւես – Պարսելոնա | 0-6 |
Աթլեթիքօ Պիլպաօ – Տեփորթիւօ Քորունա | 2-1 |
Օսասունա – Ռէալ Մատրիտ | 1-3 |
Վիարէալ – Մալակա | 1-1 |
Լեկանես – Սփորթինկ Խիխոն | 0-2 |
Լաս Փալմաս – Սեւիլլա | 0-1 |
Աթլեթիքօ Մատրիտ – Սելթա Վիկօ | 3-2 |
ԵՐԿՈՒՇԱԲԹԻ | ԺԱՄ |
Էյպար (7) – Կրանատա (19) | 21:45 |
ԳԵՐՄԱՆԻԱ. 20-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
|
Պայէր Լեւերքուզըն – Այնթրախթ Ֆրանքֆորթ | 3-0 |
Տարմսթատ – Պորուսիա Տորթմունտ | 2-1 |
Ինկոլսթատ – Պայէրն Միւնիխ | 0-2 |
Լայփցիկ – Համպուրկ | 0-3 |
Վերտըր Պրեմըն – Մէօնշընկլատպախ | 0-1 |
Շալքէ – Հերթա Պերլին | 2-0 |
Վոլֆսպուրկ – Հոֆընհայմ | 2-1 |
Ֆրայպուրկ – Քէօլն | 2-1 |
ՖՐԱՆՍԱ. 25-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
|
Կենկան – Լիոն | 2-1 |
Տիժոն – Քան | 2-0 |
Լիլ – Անժէ | 1-2 |
Մոնաքօ – Մես | 5-0 |
Նանսի – Մոնփելիէ | 0-3 |
Թուլուզ – Պասթիա | 4-1 |
Ռենն – Նիս | 2-2 |
Սենթ Էթիեն – Լորիան | 4-0 |
Նանթ – Մարսէյ | 3-2 |