
Երէկ երեկոյեան Անգլիոյ մէջ տեղի ունեցաւ գագաթի ճակատումը, երբ «Օլտ Թրեֆորտ»-ի իր դաշտին վրայ Մանչեսթըր Եունայթըտ հիւրընկալեց Լիվըրփուլը:
75 հազար հանդիսատեսներու ներկայութեան, ՃԷյմս Միլնըր փենալթիով նշանակեց Լիվըրփուլի կոլը:
Օրուան իրաւարարը` Մայքըլ Օլիվըր սուլեց փենալթի մը, երբ գնդակը դպաւ Փոլ Փոկպայի ձեռքին:
Սակայն 84-րդ վայրկեանին Զլաթան Իպրահիմովիչ իր կազմը փրկեց պարտութենէ մը, երբ նշանակեց Եունայթըտի հաւասարութեան կոլը:
Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականին մաս կազմող միջնապահ Հենրիխ Մխիթարեան, որ դաշտ ներկայացած էր իբրեւ հիմնական մարզիկ, մասնակցեցաւ ամբողջ մրցումին:
Հայրենի ֆութպոլիստը յաջողեցաւ բաւական լաւ խաղարկութիւն մը ունենալ, առանց սակայն կոլ նշանակել կարենալու:
Մանչեսթըր Սիթի Էվըրթընէն կրեց 4-0 արդիւնքով ծանր պարտութիւն մը, մինչ Արսենալ եւ Չելսի արձանագրեցին բաւական տպաւորիչ յաղթանակներ:
Սպանիոյ մէջ, Պարսելոնա 5-0 արդիւնքով ծանր պարտութեան մատնեց իր հիւրը` Լաս Փալմասը: Յաղթական կազմին կոլերը նշանակեցին Լուիս Սուարեզ (14-րդ եւ 57-րդ), Լիոնել Մեսսի (52-րդ), Արտա Թիւրան (59-րդ) եւ Ալեքս Վիտալ (80-րդ)` աւելի քան 81 հազար հանդիսատեսներու ներկայութեան:
Պարագլուխի դիրքը գրաւող Ռէալ Մատրիտ կրեց տարեշրջանի իր առաջին պարտութիւնը, երբ 2-1 արդիւնքով պարտուած հեռացաւ Սեւիլլայի դաշտէն:
Ստորեւ` մրցումներուն արդիւնքները.
ԱՆԳԼԻԱ – 21-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ | |
Թոթենհամ – Ուեսթ Պրոմուիչ | 4-0 |
Պըրնլի – Սաութհեմփթըն | 1-0 |
Հալ Սիթի – Պուրնըմաութ | 3-1 |
Սանտըրլենտ – Սթոք Սիթի | 1-3 |
Սուանզի – Արսենալ | 0-4 |
Ուաթֆորտ – Միտըլզպորօ | 0-0 |
Ուեսթ Համ – Քրիսթալ Փալաս | 3-0 |
Լայսթըր Սիթի – Չելսի | 0-3 |
Էվըրթըն – Մանչեսթըր Սիթի | 4-0 |
Մանչեսթըր Եունայթըտ – Լիվըրփուլ | 1-1 |
ԻՏԱԼԻԱ. 20-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ | |
Քրոթոնէ – Պոլոնիա | 0-1 |
Ինթեր Միլան – Քիեւօ Վերոնա | 3-1 |
Քալիարի – Ճենովա | 4-1 |
Լացիօ Ռոմա – Աթալանթա | 2-1 |
Նափոլի – Փեսքարա | 3-1 |
Սամտորիա – Էմփոլի | 0-0 |
Սասուոլօ – Փալերմօ | 4-1 |
Ուտինեզէ – Ա. Էս. Ռոմա | 0-1 |
Ֆիորենթինա – Եուվենթուս | 2-1 |
ԵՐԿՈՒՇԱԲԹԻ | ժԱՄ |
Թորինօ (8) – Ա. Սէ. Միլան (5) | 21:45 |
ՍՊԱՆԻԱ. 18-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ | |
Լեկանես – Աթլեթիքօ Պիլպաօ | 0-0 |
Պարսելոնա – Լաս Փալմաս | 5-0 |
Աթլեթիքօ Մատրիտ – Ռէալ Պեթիս | 1-0 |
Տեփորթիւօ Քորունա – Վիարէալ | 0-0 |
Վալենսիա – Էսփանիոլ | 2-1 |
Սելթա Վիկօ – Ալաւես | 1-0 |
Կրանատա – Օսասունա | 1-1 |
Սփորթինկ Խիխոն – Էյպար | 2-3 |
Սեւիլլա – Ռէալ Մատրիտ | 2-1 |
ԵՐԿՈՒՇԱԲԹԻ | ԺԱՄ |
Մալակա (13) – Ռէալ Սոսիետատ (6) | 21:45 |
ՖՐԱՆՍԱ. 20-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ | |
Ռենն – Փարիզ Սեն Ժերմեն | 0-1 |
Անժէ – Պորտօ | 1-1 |
Լորիան – Կենկան | 3-1 |
Մոնփելիէ – Տիժոն | 1-1 |
Նանսի – Պասթիա | 1-0 |
Թուլուզ – Նանթ | 0-1 |
Նիս – Մես | 0-0 |
Քան – Լիոն | 3-2 |
Մարսէյ – Մոնաքօ | 1-4 |